Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 6 օր առաջ - 00:05 01-06-2026

Հայաստանի իրավիճակը ցույց է տալիս ԵԱՏՄ-ի նոր լծակների անհրաժեշտությունը․ Նատալյա Պետկևիչ

Եվրասիական տնտեսական միություն նոր անդամների մուտքը չպետք է լինի հեշտ, կազմակերպությունում ցանկացած կարգավիճակ պետք է արդյունք տա։ Այս մասին հայտարարել է Բելառուսի փոխվարչապետ Նատալյա Պետկևիչը։

«Բելառուս-1» հեռուստաալիքի եթերում նա մեկնաբանել է մայիսի 28-29-ին Աստանայում անցկացված ԵԱՏՄ գագաթնաժողովի արդյունքները։

«Մասնավորապես, նախագահը [Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն], քննարկելով միջազգային ակտիվության, դիտորդի կարգավիճակ ներգրավելու և մեր Եվրասիական միությանը միանալու հնարավորության հարցերը, ասել է, որ այս թեմային պետք է, ընդհանրապես, շատ ուշադիր նայել ։ Պետք է այնպես լինի, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը դժվար լինի, - նշել է Պետկևիչը։ - Եվ եթե մենք տրամադրում ենք դիտորդի կարգավիճակ կամ կնքում ենք համաձայնագրեր, պետք է հստակ հաշվարկենք հետևանքները թե՛ միության, թե՛ մեր գործընկերների համար։ Այսինքն՝ ցանկացած միացում, ցանկացած կարգավիճակ պետք է արդյունք տա, արդյունավետ լինի, այլ ոչ թե պարզապես կարգավիճակ՝ կարգավիճակի համար»։

Կառավարության ղեկավարի տեղակալը կարծում է, որ ԵԱՏՄ-ի գործող պայմանագրում բազմաթիվ մեխանիզմներ ներառված չեն։

«Ե՛վ Հայաստանի հետ կապված իրավիճակը, և՛ Մոլդովայի հետ կապված իրավիճակը ցույց են տալիս, որ մեզ այսօր նոր լծակներ են պետք, որպեսզի միությունը լիարժեք գործի։ Պետության ղեկավարը սրել է այս հարցերը, և նրա գործընկերներն էլ աջակցել են դրան, - պարզաբանել է նա։ - Անկեղծ ասեմ ձեզ, որ արդեն կուլուարներում մենք միմյանց հետ շփվում էինք, որովհետև բոլորը հասկանում են, որ այո՛, խնդիրները բարձրացվել են բացարձակ ժամանակին և ճիշտ, և մենք պետք է աշխատենք դրանց վրա»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին

Ձեզ գուցե հետաքրքրի