Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 15:11 31-05-2026

Պետք էլ չէ. Լիլիթ Կարապետյանը՝ որդու դաստիարակությանը հոր մասնակցության և ֆինանսական կողմի մասին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Երգչուհի Լիլիթ Կարապետյանն օրերս հյուրընկալվել էր «O Sole Mio» հաղորդմանը, որի ընթացքում հանդես է եկել չափազանց անկեղծ ու հնչեղ հայտարարություններով:

Զրույցին հետևել է Oragir News-ը: Հարցազրույցի ամենաուշագրավ ու քննարկվող հատվածներից մեկը դարձել է երգչուհու անդրադարձը անձնական կյանքին:

Լիլիթ Կարապետյանը բացահայտ խոսել է բաժանումից հետո որդու մեծացնելու հարցում հոր մասնակցության, հայր-որդի ներկայիս հարաբերությունների, ինչպես նաև ֆինանսական աջակցության մասին։ Այն հարցին, թե արդյո՞ք հայրն աջակցում է երեխայի մեծացման հարցում, երգչուհին տվել է բավականին կտրուկ և հստակ պատասխան:

«Չէ և պետք էլ չի։ Ես կարծում եմ՝ զավակների դեպքում ինքը հոգեբանորեն է ավելի շատ պետք, որը նույնպես բնականաբար չկա, իսկ ֆինանսականը ընդհանրապես պետք չի»,- նշել է Լիլիթ Կարապետյանը։

Երգչուհու այս խոսքերից հստակ դառնում է, որ ներկա փուլում երեխայի հայրը որևէ նյութական կամ ֆինանսական պատասխանատվություն չի կրում: Ավելին՝ Լիլիթի խոստովանությունը փաստում է, որ այսօր ոչ միայն նյութական աջակցությունն է բացակայում, այլև հայր-որդի շփումներն ու հոգեբանական կապն այնքան ակտիվ չեն, որքան կցանկանար տեսնել ցանկացած մայր երեխայի լիարժեք մեծացման համար։

Չնայած հայրական կողմի բացակայությանը՝ Լիլիթ Կարապետյանն իր խոսքով վերահաստատել է ուժեղ կնոջ իր տեսակը, ով պատրաստ է միայնակ հոգալ որդու բոլոր կարիքները՝ կարևորելով նախևառաջ հոգեբանական առողջ մթնոլորտը: