Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 16:50 31-05-2026

Դիանա Գրիգորյանն ու Մերի Մակարյանը հանդիպել են ԱՄՆ-ում

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Տարիներ առաջ հայկական հեռուստատեսության ամենառեյտինգային ու քննարկվող նախագծերից մեկի՝ «Դժվար ապրուստ» սերիալը, մինչ օրս չի մոռացվում։

Այս օրերին սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ առիթը բաց չի թողել հանդիպելու սերիալի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ ԱՄՆ-ում բնակվող դերասանուհի Մերի Մակարյանին:

Հանդիպումն անցել է չափազանց ջերմ ու հումորային մթնոլորտում, ինչի վկայությունն է դերասանուհու հրապարակած զվարճալի հոլովակը: Մերին, հիշելով տարիներ առաջ իրեն մեծ ճանաչում բերած հեռուստասերիալը, հումորով ներկայացրել է ներկաներին:

«Այստեղ էլ է «Դժվար ապրուստ». Մագան, Ալլչկաս և Դիանաս...»,- կատակել է Մերի Մակարյանը:

Մերիի այս խոսքերին անմիջապես արձագանքել է նախագծի սցենարիստ Դիանա Գրիգորյանը, ով իրեն հատուկ ոճով ու հումորով հակադարձել է՝ հիշեցնելով, որ թեև ինքն է գրել այդ սերիալը, բայց իրական կյանքում ամեն ինչ այլ է:

«Ինձ մոտ «Դժվար ապրուստ» երբեք չի եղել»,- ծիծաղելով նշել է Դիանան:

Այս կարճ, բայց խոսուն երկխոսությունը մեծ արձագանք է գտել երկրպագուների շրջանում, ովքեր կարոտով են հիշում հայկական սերիալային արտադրության «ոսկե շրջանն» ու հանրահայտ հերոսներին: