Ներքին 1 ամիս առաջ - 11:11 30-05-2026

Ադրբեջանցիները առաջնահերթ ուզում են գալ Վարդենիսի ու Մասիսի տարածքներ. Նարեկ Կարապետյան

Ադրբեջանցիները առաջնահերթ ուզում են գալ Վարդենիսի ու Մասիսի տարածքներ։

Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

«Ադրբեջանցիները մշակել են կոնցեպտ, թե ինչպես են վերադառնալու Հայաստան և ինչ իրավունքներ են ունենալու։ Ըստ նրանց՝ վերադարձը պետք է լինի ոչ թե համամասն, ոչ թե բոլոր համայնքները, այլ այն համայնքները, որտեղ իրենց կարծիքով իրենք ապրել են: Առաջնայինը իրենց տերմինոլոգիայով եմ ասում Զանգեզուրի տարածաշրջանն է, որը նույն Վարդենիսի տարածաշրջանն է և Մասիսի տարածաշրջանը։

Ամենացավալին այն է, որ ընտրություններից 11 օր հետո դրված է մեծ ֆորում՝ ադրբեջանցիների վերադարձն Օրդուբադում, որը Մեղրիից 10 կմ է այն կողմ։ Նրանք երկարաժամկետ ծրագիր ունեն, որ վերադարձող ադրբեջանցիները պետք է ունենան անվտանգային ուժեր և մեր Սահմանադրությունը պետք է ադրբեջաներեն հասանելի լինի»,- ասաց Կարապետյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
17:42 Իմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից պատանդառված են․ Սուրենյանց
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
19:25 53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի ենթարկել
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց
18:50 Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի
20:00 Թույլ նյարդեր ունեցողներին խնդրում եմ չդիտել. Մաշան ցույց է տվել վիրահատարանից առաջ արված կադրերն ու խոստովանել վախերի մասին
23:50 Առաջինը ձեզ պիտի կարգի հրավիրեն․ Արման Պետրոսյան
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին
19:10 ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների հետ