Հայկական շոու-բիզնեսի սիրված զույգերից մեկը՝ երաժիշտ, հաղորդավար, պրոդյուսեր Գարիկ Պապոյանն ու նրա կինը՝ Մարիաննա Վարդանյանը, կրկին հայտնվել են երկրպագուների ուշադրության կենտրոնում:
Զույգն այս օրերին մեկնել է ճամփորդության և իր հանգիստն է վայելում Եվրոպայում: Գարիկն ու Մարիաննան այս պահին գտնվում են Գերմանիայի հնագույն ու գեղեցիկ քաղաքներից մեկում՝ Ֆրանկֆուրտում։
Սոցիալական հարթակների իրենց էջերում նրանք կիսվել են չափազանց էսթետիկ, ջերմ ու ռոմանտիկ մի տեսանյութով։ Կադրերում նրանք չափազանց երջանիկ են, տեսանյութը մեծ արձագանք է գտել նրանց հետևորդների շրջանում։
Գարիկն ու Մարիաննան տարիներ շարունակ մնում են իսկական սիրո և ներդաշնակության լավագույն օրինակը հայկական մեդիատիրույթում: