copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 15:24 29-05-2026

Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի դուստրն անկեղծացել է իր տարիքի մասին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի դուստրը՝ Լիլիթ Թոխատյանը վերջին շրջանում ակտիվ է սոցիալական հարթակներում: Նա բավականին հաճախ է հետևորդներին ներկայանում նոր լուսանկարներով ու տեսանյութերով:

Օրերս Լիլիթը ինստագրամի իր պաշտոնական էջում հերթական հարց ու պատասխանն է կազմակերպել հետևորդների հետ, որի ընթացքում պատասխանել է երկրպագուներին հետաքրքրող ամենատարբեր հարցերին:

Օգտատերերից մեկին, մասնավորապես, հետաքրքրել էր դերասանների դստեր տարիքը. «Քանի՞ տարեկան եք»։ Ի պատասխան այս հարցին՝ Լիլիթը հրապարակել է իր նոր լուսանկարներից մեկը, որտեղ նշել է, որ ներկայումս 19 տարեկան է։

Այնուամենայնիվ, երիտասարդ աղջիկը չի թաքցրել իր թեթև հումորային անհանգստությունը՝ կապված արագ վազող ժամանակի և շուտով սպասվող հոբելյանի հետ. «Մի՛ հիշեցրեք։

Սարսափում եմ այդ մտքից։

Շուտով 1-ով չի սկսվելու տարիքս»,-անկեղծացել է Լիլիթ Թոխատյանը՝ ակնարկելով, որ մոտենում է իր կյանքի 20-ամյակը:

Ամենից շատ դիտված

16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
18:25 Wildberries-ի վաճառողները բողոքում են անօդաչուների հարվածներից հետո աջակցության բացակայությունից և ցածր փոխհատուցումներից
18:05 ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում
16:25 Ճապոնիան պատրաստվում է խոզի երիկամների փոխպատվաստման փորձարկումների
18:36 Շատ մեծ ապտակ էր իրենց. Բագրատ Սրբազանը` ՄԱԿ-ի փորձագետների կարծիքի մասին
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ