copy image url
Ներքին Միտք 1 ամիս առաջ - 21:19 28-05-2026

ՌԴ-ի ուլտիմատումն Արևմուտք վազող Փաշինյանին՝ ՀՀ-ն չպետք է դառնա հակառուսական պլացդարմ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

ՌԴ-ի ուլտիմատումն Արևմուտք վազող Փաշինյանին՝ ՀՀ-ն չպետք է դառնա հակառուսական պլացդարմ

Ռուսաստանը միակողմանիորեն կդադարեցնի կամ կչեղարկի Հայաստանի հետ գազի, նավթամթերքի չմշակված ադամանդի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը, եթե հանրապետության ԵՄ անդամակցության գործընթացը շարունակվի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

ՌԴ-ի ուլտիմատումն Արևմուտք վազող Փաշինյանին՝ ՀՀ-ն չպետք է դառնա հակառուսական պլացդարմ։ Մոսկվան արդեն ուլտիմատումներով է սկսել խոսել ԵՄ-ԱՄՆ դաշինքի և թուրք-ադրբեջանական տանդեմի լոբբիստների՝փաշինյանական կլանի հետ, քանի որ Փաշինյանն որոշել է խզել հայ-ռուսական կապերն ու ՀՀ-ն վերածել հարավկովկասյան Ուկրաինայի՝ՌԴ-ի ներկայությունը ՀՀ-ում զրոյացնելու համար։

Եթե ՌԴ-ն թանկացնի գազի գինը ՀՀ-ի համար՝ հայկական տնտեսությունը փլուզվելու է, իսկ ՀՀ քաղաքացիները մասայաբար արտագաղթեն ՀՀ-ից, սակայն դա իհարկե ՔՊ-ական կլանին քիչ է հետաքրքրում՝նրանք կատարում են դրսի իրենց հովանավորների բոլոր հրամանները։

Հայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է, դա ռուսական օգնությունն է եղբայրական երկրին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Արտոնությունը միշտ ինչ-որ մեկի հաշվին է։ Այսինքն՝ այն արտոնությունը, որ ստանում են հայերը, դա միշտ ինչ-որ մեկի հաշվին է, դա երկնքից չէ:
Դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է։ Սա իսկապես մեր ներդրումն է Հայաստանի զարգացման գործում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ դա հայ ժողովուրդն է, մեր եղբայրական ժողովուրդը։ Սա եղբայրական երկիր է, այն եղել է և կմնա եղբայրական, բայց դա մեր հաշվին է»,-ասել Է Պեսկովը։

Մոսկվան հստակ նշում է՝ կամ մեզ հետ եք, կամ մեր դեմ եք՝ Փաշինյանը չի կարող միաժամանակ նստել երկու աթոռների վրա։ Արևմուտքը ցանկանում է զրոյացնել ռուսական ռազմա-քաղաքական և տնտեսական ներկայությունը Հարավային Կովկասում՝հենվելով ՀՀ-ում ՔՊ-ական փողասեր և ռուսաֆոբ թիմի վրա։

«ՀՀ-ն ոչ միայն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, ես ԵԱՏՄ միակ պաշտոնյան եմ, որ միևնույն ժամանակ անդամ է 2 բարձրագույն կառավարման մարմնի։ Այդ լծակները պատրաստվում եմ օգտագործել և կօգտագործեմ։ Այդ սին հայտարարություններն անողները չեն հասկանում, որ փորում են ԵԱՏՄ-ի գերեզմանը։ Ընտրություններից հետո կվերադառնամ, ԵԱՏՄ նիստին կմասնակցի փոխվարչապետը։ ՀՀ-ն չի մնալու «մի դաշնակցի», «մի գազային խողովակի» հույսին»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։

Հունիսյան ընտրություններին հաշված օրեր են մնացել և Փաշինյանը չցանկանալով ՀՀ քաղաքացիների մոտ խուճապ առաջացնել հայտարարում է, թե ՀՀ-ն իբր չի լքելու ԵԱՏՄ-ն, սակայն դա արվում է նախընտրական շրջանում՝հունիսին վերընտրվելու դեպքում նա խզելու է հայ-ռուսական կապերն ու Մոսկվան արդեն չի հավատում Փաշինյանի ոչ մի հայտարարությանն ու խոստումներին։

ՀՀ քաղաքացիները պետք է որոշեն՝ցանկանում են ունենալ էժան ռուսական գազ, թե Հայաստանը պետք է անցկացնի ցուրտ ձմեռներ ու հայաթափվի։ Փաշինյանը պարտվելու պարագայում փախչելու է գումարները վայելելու, իսկ ՀՀ քաղաքացիները միայնակ են մնալու թուրք-ադրբեջանական զորքերի առջև։

«Նիկոլը ստանում է իմ ԼԻԱԿԱՏԱՐ և ԱՆՎԵՐԱՊԱՀ աջակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի վերընտրման համար։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կբարձրացնենք մինչև նախկինում չտեսնված բարձունքներ։ Հայաստանը կրկին կդարձնենք մեծ»,-հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ-ն կանաչ լույս է տալիս Փաշինյանի հակառուսական քաղաքականությանը՝ՔՊ-ն իր քայլերով ՀՀ-ն վերածեց ԱՄՆ-ՌԴ և ԵՄ-ՌԴ գեոպոլիտիկ բախման կետի՝դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը