copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 22:54 28-05-2026

Ապագա սկեսրայրս է օդում. Էլեն Սաֆարյանի հրապարակումը՝ մայիսի 28-ի զորահանդեսից

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Այսօր՝ մայիսի 28-ին, Առաջին Հանրապետության տոնի առիթով Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել զորահանդես: Այս իրադարձությանը հետևելու, սեփական աչքերով տեսնելու համար հրապարակում հավաքվել էին քաղաքացիները:

Նրանց շարքում է եղել նաև Էլեն Սաֆարյանը, ում հաջողվել է ոչ միայն ֆիքսել զորահանդեսի ամենագեղեցիկ պահերը, այլև հանդես գալ հայտարարությամբ:

Էլենը սոցիալական հարթակների իր էջերում կիսվել է ՀՀ Զինված ուժերի ավիացիայի թռիչքների բացառիկ կադրերով: Երկնքում հնարքներ գործող ռազմական ինքնաթիռների ու ուղղաթիռների տեսանյութին կից Էլենը կատարել է գրառում, որով միանգամից բացահայտել է իր անձնական կյանքի հետաքրքիր մանրամասները:

«Ոչ մի արտասովոր բան, ուղղակի ապագա սկեսրայրս է օդում»,- նշել է Էլեն Սաֆարյանը՝ կիսվելով տեսարանով:

Հիշեցնենք, որ Էլենի հետևորդների համար սա ամբողջովին անակնկալ չէր: Ավելի վաղ Էլեն Սաֆարյանն իր հարցուպատասխանների և հրապարակումների ժամանակ արդեն հասցրել էր հայտնել, որ իր սիրելիի հայրը զինվորական է և ծառայում է հայկական բանակի բարձրագույն սպայական կազմում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին