copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 15:54 28-05-2026

Սիրտս զբաղված է, նա հայ է. D’Litte-ը առաջին անգամ խոսել է ընտրյալի մասին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Երգչուհի Լիլիթ Օսիպյանը ով հանրությանն առավել հայտնի է D’Litte բեմական անունով, օրերս հանդես է եկել նոր ու բացահայտումներով լեցուն հարցազրույցով:

Արտիստը հյուրընկալվել էր «Alpha News Network»-ի տաղավարում, իսկ նրա ուշագրավ զրույցին ու հայտարարություններին հետևել է նաև Oragir News-ը:

Հարցազրույցի ընթացքում, ի թիվս ստեղծագործական նորությունների, անդրադարձ է կատարվել նաև երգչուհու անձնական կյանքին, որն արտիստը սովորաբար նախընտրում է հեռու պահել լրատվամիջոցների և հանրության աչքից:

Չնայած նրան, որ D’Litte-ը սկզբնական շրջանում չի ցանկացել շատ մանրամասնել թեման, այնուամենայնիվ հաղորդավարի հարցերից հետո փակագծերը մի փոքր բացվել են: Երգչուհին անակնկալ կերպով խոստովանել ու բացահայտել է, որ իր սիրտն արդեն զբաղված է։

Հաղորդավարի այն հարցին, թե արդյոք իր սիրելին արտասահմանցի է, թե՞ ունի այլ արմատներ, երգչուհին հստակ պատասխանել է, որ նա ազգությամբ հայ է։ Թե ով է այն առեղծվածային երիտասարդը, ում հաջողվել է գրավել գեղեցկուհու սիրտը, D’Litte-ը չի ցանկացել հանրայնացնել:

Նա հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել իրենց հարաբերություններից՝ միայն հավելելով, որ այս պահին իրեն չափազանց երջանիկ է զգում: Երգչուհու երկրպագուները մեծ ոգևորությամբ են ընդունել այս նորությունը՝ մաղթելով արտիստին անսահման սեր, հարատև երջանկություն և, ինչու չէ, նաև նոր, սիրային հիթեր՝ ոգեշնչված իր կյանքի այս գեղեցիկ փուլով:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում