copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 15:05 28-05-2026

Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից uահմանափակում է մրգի և բանջարեղենի ներկրումը Հայաստանից

Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագող և առաքվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման վրա՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։ Այս մասին գրված է Ռոսսելխոզնադզորի պաշտոնական կայքում:

«Որոշումը կայացվել է Ռուսաստան հայկական մրգի և բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակիացած դեպքերի կապակցությամբ և բուսասանիտարական բարեկեցության ապահովման նպատակով։ Ստեղծված իրավիճակը վտանգ է ներկայացնում երկրի տարածքի բուսասանիտարական վիճակի համար։

Բացի այդ, Հայաստանի իրավասու գերատեսչության կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել նախկինում հայտնաբերված խախտումների ուղղությամբ։

Նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում 2026 թվականի մայիսի 21-ից մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում Ռոսսելխոզնադզորն ստուգումներ է անցկացրել Հայաստանի ձեռնարկություններում, որոնց ընթացքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, այն է՝ ջերմոցային համալիրներում ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային օբյեկտների առկայություն, ինչը հաստատվում է հայկական մրգի և բանջարեղենի ներկրման ժամանակ դրանց հայտնաբերման պարբերական դեպքերով՝ 181 դեպք 2026 թվականի ընթացքում։

Նաև, ըստ Ռոսսելխոզնադզորի տեղեկատվական համակարգի տվյալների, մեծ քանակությամբ միրգ-բանջարեղեն է մատակարարվում արտաքին տնտեսական գործունեության բազմաթիվ հայաստանյան մասնակիցների կողմից, որոնց սեփականության ձևն անհայտ է, և որոնք խուսափում են կարանտինային բուսասանիտարական հսկողության անցկացումից։

Նշվածը վկայում է Ռուսաստան արտահանման ժամանակ արտադրանքի հետագծելիության համակարգի բացակայության մասին հայ գործընկերների մոտ»,- գրված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում