copy image url
Մամուլ 2 ամիս առաջ - 08:34 28-05-2026

Ձիարշավին մասնակցելու է Մարիամ Փաշինյանը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 29-ին եւ 30-ին Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում տեղի կունենա «Արմենիա Վայն» գավաթի խաղարկությունը։

Սա այն ձիարշավարանն է, որտեղ գրեթե ամենօրյա ռեժիմով այցելում են Նիկոլ Փաշինյանի դուստրերը, հատկապես ավագ դուստրը` Մարիամ Փաշինյանը։

Տեղեկացանք, որ ձիարշավին մասնակցելու է նաեւ Մարիամը։

Ի դեպ, ապրիլին եւս ձիարշավարանում մրցույթ էր տեղի ունեցել, որին Մարիամը չէր կարողացել մասնակցել, քանի որ նրա ձին վնասվածք էր ստացած եղել։