copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 13:15 27-05-2026

Առաջին 2 օրը գրեթե ոչինչ չեմ կերել. Քրիստինա Հովհաննիսյանը խոսել է իր հետվիրահատական բարդություններից

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Բլոգեր, մոդել Քրիստինա Հովհաննիսյանը, ով վերջերս վիրահատության է ենթարկվել, սոցիալական հարթակների իր էջերում անկեղծ զրույց է ունեցել հետևորդների հետ:

Ի պատասխան երկրպագուների մտահոգ հարցերին՝ նա առաջին անգամ մանրամասն ներկայացրել է, թե որքան բարդ ու ցավոտ է անցնում իր հետվիրահատական վերականգնողական շրջանը: Քրիստինան խոստովանել է, որ ստիպված է ամենօրյա ցավերի միջով անցնել, հատկապես սնվելու ընթացքում, ինչը մեծ անհանգստություն է առաջացրել նրա երկրպագուների շրջանում:

Խոսելով սննդակարգի սահմանափակումների և առաջին օրերի ծանր վիճակի մասին՝ բլոգերը նշել է, որ սկզբնական շրջանում ստիպված է եղել միայն հեղուկ սնունդ օգտագործել:

«Վիրահատությունից հետո առաջին 2 օրը ես գրեթե ոչինչ չեմ կերել։ Թույլատրվում էր միայն յոգուրտ, պաղպաղակ և ամեն ինչ շատ հեղուկ վիճակում։ Հետո ինձ արդեն թույլ տվեցին ուտել գրեթե ամեն ինչ, բայց սնունդը պետք է շատ լավ ծամել։ Միակ սահմանափակումը՝ չի կարելի կծու, թթու և կոշտ ուտելիքներ»։

Շատ հետևորդներ կարծում էին, որ նմանատիպ վիրահատություններից և սննդային սահմանափակումներից հետո Քրիստինան կտրուկ քաշ կկորցնի, սակայն նա հերքել է այդ լուրերը՝ բացատրելով իրավիճակը:

«Ի զարմանս ինձ՝ ես ամենևին չեմ նիհարել, որովհետև ուտելիքի հարցում ինձ առանձնապես չեմ սահմանափակում։ Հիմա արդեն շատ բան եմ ուտում, պարզապես ստիպված եմ լինում սնունդը շատ երկար ու մանրակրկիտ ծամել»։

Այնուամենայնիվ, ամենամեծ բարդությունը կապված է սուր ցավերի հետ, որոնց պատճառով բլոգերը ստիպված է հատուկ միջոցների դիմել:

«Դժվարություններ, իհարկե, կան... Հիմա ուտելուց առաջ ես նախ ցավազրկող եմ խմում, որպեսզի կուլ տալն այդքան ցավոտ չլինի, և միայն դրանից հետո եմ ուտում»։

Երկրպագուներն ու ընկերները մեկնաբանություններում շարունակում են քաջալերանքի ու զորակցության խոսքեր հղել Քրիստինային՝ մաղթելով համբերություն, ուժ և արագ ապաքինում:


Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու