Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 22:30 26-05-2026

«Լյուբոյն» էլ կարա հեղափոխություն անի, եթե փող կամ սպոնսոր ունի․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

«Հայաստան» դաշինքը՝ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ, նախօրեին հանդիպումներ է ունեցել Սյունիքում։ Սիսիանում բնակիչներից մեկը հարց է հնչեցրել առ այն, որ ՔՊ-ն, ենթադրաբար, հնարավոր է՝ ընտրակեղծիքի գնա։ ՀՀ երկրորդ նախագահն էլ ընդգծել է, որ այդ դեպքում «հեղափոխություն» կլինի։

«Եթե փորձեն լկտիաբար հաղթանակը տանել մեզանից, ստանալու են հեղափոխություն»,- ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով քաղաքացու հարցին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը կարո՞ղ է հեղափոխություն անել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ չի ցանկանում, որպեսզի Քոչարյանը հեղափոխություն անի, իսկ որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։

«Լյուբոյն էլ կարա, ով փող ունի կամ սպոնսոր՝ իրա հետևում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը պատերազմ անցած տղամարդ է։ «Նիկոլ Փաշինյանն ո՞ւր, նա ո՞ւր։ Էն պատերազմ անցած տղամարդ ա։ Ընդ որում՝ նա խրամատում կամ բունկերում պախկված չի էղել, քոքից տեղում ա էղել, իսկ էսի որտե՞ղ ա էղել։ Էս փողոցը, որ նախկինում Կարմիր բանակի փողոց էր, կիսանկուղային մի հատ կռիս էր, կլյաուզա հավաքող ու գործ տվող։ Գերադասելի ա, որ Քոչարյանը գա․ ինքը փորձ ունի ու համբավ ունի Հայաստանից դուրս»,- նշեց նա։

«Ոչ, չեն սիրում իրան»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում