Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 21:00 26-05-2026

Մարկո Ռուբիոն եկել ա, որ Նիկոլին «պադերժկա» անի․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Մայիսի 26-ին Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ ԱԳՆ փոխանցմամբ՝ կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Ծրագրված է նաև երկկողմ փաստաթղթերի ստորագրում։ Սակայն գերատեսչությունից չեն մանրամասնում, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է ԱՄՆ պետքարտուղարն ընտրություններից օրեր առաջ Հայաստան գալիս»։

Հարցվածների մի մասը նշեց, որ այցը կապված է ընտրությունների հետ, իսկ որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։

«Բա ոնց, իհարկե կապ ունի ընտրությունների հետ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ գուցե դա ներկա իշխանություններին օգնելու նպատակ ունի։ «Բարդ ա ասել, չեմ կարա ասեմ։ Եթե ներկա իշխանություններին օգնելու բան կա, ուրեմն դրա համար է՝ ռազմական կամ ինչ-որ այլ հարցով։ Եթե մտածում ես, որ հենց էս օրերին ա գալիս, կարող ա կապ ունի ընտրությունների հետ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ եկել է, որ Փաշինյանին «պադերժկա» անի։ «Երևի որ Նիկոլին «պադերժկա» անի։ Մնում ա, որ մեր ժողովուրդը որոշի։ Մեղք են իրանց էրեխեքը, վաղը մյուս օր որ սա մնաց։ Ես ընտրում եմ Պուտինին»,- ասաց նա։

«Չգիտեմ, ինչ-որ անելու են, շուտվանից պայմանավորվել են։ Կարող ա շուտվա պայմանավորվածությամբ նորից եկել են»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը