Ներքին 1 շաբաթ առաջ - 16:32 26-05-2026

Սա իրական ընտրություն չէ, սա ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտ է. Տիգրան Խզմալյան

Մերի Հակոբյան

Լրագրող

«Մենք համարում ենք, որ սա սահմանադրական իրավունքի, մարդու ազատությունների և խոսքի ազատության կոպիտ խախտում է, հատկապես նախընտրական շրջանում սա անթույլատրելի է»,– Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով Արթուր Օսիպյանի ազատման պահանջին միանալուն և Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումին։

Խզմալյանի խոսքով՝ իրենք արդեն երկրորդ օրն է՝ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են իրականացնում և շարունակելու են նաև առաջիկա օրերին։

«Մենք ամեն օր ժամը 1-ից 2-ը կառավարության շենքերի դիմաց ակցիա ենք անցկացնում, սա երկրորդ օրն է, վաղն էլ ենք գալու։ Գնալու ենք նաև բանտի մոտ՝ Սովետաշեն։ Մենք պահանջում ենք պարոն Օսիպյանի շուտափույթ ազատ արձակումը»,– ասաց նա։

Քաղաքական գործչի գնահատմամբ՝ հատկապես նախընտրական շրջանում նման դեպքերը անթույլատրելի են։

«Այդ բառապաշարը, այդ ոճը, որով վարչապետը խոսում է քաղաքացիների հետ, պառակտելով հասարակությունը, բաժանելով խմբերի, անընդունելի է։ Այսօր մեզ ավելի շատ, քան երբևէ, անհրաժեշտ է միասնություն՝ առաջացող մարտահրավերների պայմաններում, բայց այսքան ատելություն, այսքան պառակտվածություն ես իմ ողջ կյանքում չեմ տեսել»,– նշեց Խզմալյանը։

Նա նաև ընդգծեց, որ Օսիպյանի նկատմամբ քրեական հետապնդումը համարում է աննախադեպ։ «Ազատամարտիկին, քաղաքական գործչին, կուսակցության ղեկավարին վարչապետի հետ խոսակցությունից հետո բանտարկելն աննախադեպ երևույթ է։ Մենք չենք կարող հաշտվել դրա հետ։ Պարոն Օսիպյանը և՛ Արցախում, և՛ Հայաստանում հանդես է եկել որպես ժողովրդավարության, ազատության ջատագով, կոռուպցիայի դեմ պայքարող մարդ, և այս ամենը նաև շատ անարդար է», - ասաց նա։

Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության մասին՝ Խզմալյանը հատուկ անդրադարձավ պատերազմի մասնակիցների հասցեին հնչող հայտարարություններին։

«Ես հատուկ անդրադարձել եմ այդ արտահայտությանը՝ «ինչո՞ւ չեք զոհվել» և իմ սոցիալական էջում հրապարակել եմ Արթուր Օսիպյանի՝ պատերազմի օրերի լուսանկարը ու գրել եմ՝ որպես երկու պատերազմների մասնակից, ներողություն եմ խնդրում, որ մենք չենք զոհվել և ձեզ անհանգստացնում ենք մեր գոյությամբ»,– ասաց Խզմալյանը։

Նրա խոսքով՝ գրառումը կարճ ժամանակում մեծ արձագանք է ստացել։

«Երեք-չորս օրվա ընթացքում այդ գրառման դիտումները անցել էին 650 հազարից։ Կարծում եմ՝ շատերը՝ պատերազմի մասնակիցները, Արցախից տեղահանված մարդիկ, պարզապես արդար ու ազնիվ քաղաքացիները, համարում են, որ այսպիսի բառապաշարը անընդունելի է»,– նշեց նա։

Խզմալյանի գնահատմամբ՝ խնդիրը միայն քաղաքական կամ էթիկական չէ։

«Սա այլևս էթիկայի հարց չէ, սա քաղաքակրթական խնդիր է։ Մենք չենք կարող այսպիսի ատելության, անհանդուրժողականության մթնոլորտով հասնել Եվրոպա»,– ասաց նա՝ հավելելով, որ իրենց կուսակցությունը որոշել է չմասնակցել ընտրություններին։

«Սա իրական ընտրություն չէ։ Սա ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտ է, որտեղ չկա տեղ ժողովրդավարության, ազատ խոսքի և արդարության համար»,- հայտարարեց Խզմալյանը։

Մանրամասները` տեսանյութում:


Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:06 Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն վարորդական իրավունքի խմբակներ