copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 11:48 24-05-2026

ՄԱԿ-ում խոսել են ռազմագերիների ու փախստականների մասին՝ Բաքվի անունը չհիշատակելովտալու

ՄԱԿ-ում խոսել են ռազմագերիների ու փախստականների մասին՝ առանց Արցախն ու Ադրբեջանը հիշատակելու

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը ելույթ է ունեցել ՄԱԿ ԱԽ-ի բաց քննարկմանը։

«Միջազգային մարդասիրական մուտքի մերժումը՝ այդ թվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար, միջազգային ներկայության կրճատումը և ազատ մամուլի ու անկախ քաղաքացիական հասարակության ձայների ճնշումը դժվարացնում են տուժած բնակչության պաշտպանության կարիքների հասցեագրմանը միտված ջանքերը»,– նշված է տարածված հաղորդագրությունում։

Հայ դիվանագետը խոսել է նաև Արցախից բռնի տեղահանվածների մասին` կրկին, ըստ հաղորդագրության, չնշելով Ադրբեջանի անունը։

«ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ՄԱԿ, վերջինիս մասնագիտացված կառույցների և ԿԽՄԿ հետ համագործակցությամբ, շարունակել է հասցեագրել տուժած բնակչության՝ ներառյալ ավելի քան հարյուր հազարավոր փախստականների առջև ծառացած հումանիտար հետևանքները»։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում