Ներքին Նրանց կարծիքով 3 ամիս առաջ - 21:30 23-05-2026

Անպայման մասնակցելու եմ ընտրություններին, որ պրծնենք էս ամենից՝ հանուն երկիր չկորցնելու․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Հունիսի 7-ին անցկացվելու են 9-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները, որոնց մասնակցելու են 19 ուժ՝ 17 կուսակցություն և 2 դաշինք։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական տվյալների՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը 2,489,031 է։

Մանդատները բաշխվում են Դոնթի բանաձևով՝ համամասնորեն բոլոր այն քաղաքական ուժերի միջև, որոնք հաղթահարել են նվազագույն ձայների շեմը (4%՝ կուսակցությունների, և 8-10%՝ կուսակցությունների դաշինքների համար)։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ընտրություններին մասնակցելո՞ւ եք»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշել է, որ մասնակցելու է ընտրություններին և ընտրելու է հանուն ավելի լավ Հայաստանի։

«Անպայման, որ բոլորին ջնջեմ»,- պատասխանել է քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ ասել է, որ այժմ փոփոխության հնարավորություն կա։

«Այո՛, հանուն Հայաստանի։ Եթե մի քանի տարի առաջ ասվեր, կասեի՝ ոչ մի ակնկալիք էլ չունեմ։ Հիմա ինչ-որ փոփոխության հնարավորություն կա։ Չնայած սրանք ամեն ինչ անում են, որ չկարողանան»,- նշել է նա։

«Հանուն երկիր չկորցնելու»,- պատասխանել է մեկ այլ անցորդ։

Քաղաքացիներից մեկն էլ շեշտել է․ «Անպայման, որ պրծնենք էս ամեն ինչից։ Անունը լսել չեմ ուզում»։

«Իհարկե, որ հայելու մեջ հետո կարողանամ նայել ինձ»,- պատասխանել է մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը