copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 17:05 22-05-2026

Չեն էլ հասկանում՝ իրենց ասած «Կալուգացի Սամոն» ինչքան պատվաբեր է. ինձ «չմո Նիկոլ» չեն ասել. Սամվել Կարապետյան

Ես չեմ թաքցրել և չեմ թաքցնում, որ 10 տարի ապրել եմ Կալուգայում, միգուցե դա եղել եղել է իմ կյանքի լավագույն տարիներից, ինչի՞ց պետք է վիրավորվեմ։

Այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ վիրավորվո՞ւմ է, որ իրեն ասում են կալուգացի:

«Ես Արցախը չեմ հանձնել, հայկական հողերը չեմ հանձնել, այսքան փորձանք մեր երկրին չեն բերել: Կալուգացին բոլոր ժամանակներում եղել է հայի և Հայաստանի կողքին:

Կալուգայի Սամոն, ինչպես իրենք ասում են, նույնիսկ չեն հասկանում՝ ինչքան պատվաբեր է: Իրենք հաստատ իրենց կյանքում ոչ մի հնարավորություն չէին ունենա առնչվել Կալուգայի Սամոյի հետ, կարող է 1,000 կիլոմետր փախնեին: Դա հիմա քաղաքական խոսույթ է, որ իրենց թվում է՝ ինչ-որ վիրավորական բան են ասում: Չեմ վիրավորվում, ոչ մի բանից էլ չեմ վիրավորվում: Եթե յոթ ամիս ինձ տանում պահում են երկու բառի համար չեմ վիրավորվել, հիմա ի՞նչ:

Տաշիրի Սամո էլ են ասում, Կալուգայի Սամո էլ են ասում, դա հարգանք է, ոչ թե ինչ-որ վատ բան: Ինձ իմ ընկերներն էլ, բոլորն էլ ժամանակին, որ ապրել եմ Կալուգայում, ասել են՝ կալուգացի Սամո, չեն ասել չմո Նիկոլ»,-նշել է նա:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում