Ըստ էության 3 ամիս առաջ - 21:30 21-05-2026

Ըստ էության. Ընդդիմությունն իրեն իշխանության նման է պահում, Փաշինյանը՝ ընդդիմադրի. ջղայն և հիստերիկ է

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանին։

Նրա հետ խոսել ենք նախընտրական քարոզարշավի, Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ ու հասարակության համար վտանգավոր դարձած պահվածքի, ընտրություններից ակնկալիքների, Արցախի հանձնման մասին լսելուց հետո Նիկոլ Փաշինյանի՝ ինքնատիրապետումը կորցնելու, մի շարք դերասանների կողմից ՔՊ աջակցության ու քարոզարշավին մասնակցելու, այդ մարդկանց՝ ՔՊ արժեհամակարգը կիսելու, Արցախը բեռ համարելու, մեր երկրում ստեղծված իրավիճակի նկատմամբ մտավորության անտարբերության, ընտրություններին պարտադիր մասնակցելու անհրաժեշտության և մի շարք այլ հարցերի շուրջ։

Խոսելով առաջիկա ընտրությունների ու դրանցից ակնկալիքների մասին՝ Մկրտչյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանն անելու է ամեն բան, որպեսզի կարողանա պահել իշխանությունը։

«Ես չեմ կարծում`ընտրությունների արդյունքում հնարավոր է ինչ֊որ բան անել. ինքն ամեն կերպ փորձելու է պահել իշխանությունը։ Ընդդիմադիր գլխավոր ուժերն իրենց պահում են որպես իշխանություն, իսկ Փաշինյանն անում է ընդդիմադիրի ընտրարշավ` ջղայն, հիստերիկ։ Ամեն ինչ կախված է այս 2 շաբաթից. Փաշինյանը կանի իր արածի եռակին, ավելի կսրի ամեն բան, ընդդիմադիր ուժերը թե ինչ կանեն, գիտեն միայն իրենք, կշարունակեն արձագանքել, թե սեփական օրակարգ կթելադրեն` ցույց կտա վերջին 2 շաբաթը»,- ասաց նա։

Մկրտչյանը հիշում է` կար ժամանակ, որ Ռուբեն Բաբայանը բաժակը ձեռքը վերև էր բարձրանում, որ գտնի Սերժ Սարգսյանի հայացքը։

Մանրամասները` տեսանյութում.


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի