copy image url
Ներքին Խոսք 2 շաբաթ առաջ - 18:27 21-05-2026

Վարչական ռեսուրսի կիրառումը մանր զանցանք է․ Փաշինյանի պաստառը պոկելուց հետո մարդ է սպանվել

Մերի Հակոբյան

Լրագրող

Oragir.News-ը վարչական ռեսուրսի հնարավոր կիրառման դեպքերի վերաբերյալ զրուցել է կինոռեժիսոր, իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանի և կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ։

Անդրադառնալով օրեր առաջ Դավթաշենում արձանագրված դեպքին, երբ, ըստ հրապարակումների, կանաչապատման աշխատակիցները ներգրավված են եղել քարոզչական պաստառների փակցման աշխատանքներում, Հովհաննես Իշխանյանը նշեց, որ դա վարչական ռեսուրսի կիրառման դրսևորում է։

«Հենց դա վարչական ռեսուրսի իրական խախտում է, քանի որ կանաչապատման աշխատողները դժվար պաստառ փակցնելու համար աշխատեն։ Մեր հարկերով վճարված աշխատող մարդիկ գնացել են, ինչ-որ, «Արցախը հանձնող դավաճանի» պաստառը փակցնում են։ Բայց դե, ախր, էդ վարչական ռեսուրսի խախտումը մանր զանցանքն է, որ սրանք անում են»,- ասաց Իշխանյանը։

Նա անդրադարձավ նաև Նշավան գյուղում տեղի ունեցած դեպքին՝ նշելով.

«Արմեն Հովհաննիսյանի սպանելը արդեն ամեն ինչ ասում է։ Այդ մարդը Փաշինյանի պաստառ էր պոկել Նշավան գյուղում։ ՔՊ-ական գյուղապետը դանոս է տվել իր գյուղացու վրա, հետո էդ մարդուն լրիվ ուրիշ քրեական հոդվածով են տարել, հոգեբուժարան են տարել, հետո սպանել են, ինքնասպանության հասցրել։ Այսինքն՝ քաղաքացիական պայմանագրի ժամանակ արդեն մարդ են սպանել քարոզչության ընթացքում։ Այդ մասին պետք է անընդհատ խոսենք»,- ասաց նա։

Հարցին՝ վարչական ռեսուրսի կիրառման ինչ ծավալի դեպքում կարող է կասկածի տակ դրվել ընտրությունների օրինականությունը, Իշխանյանը պատասխանեց, որ ընտրական օրենսդրության մասնագետ չէ և առաջարկեց այդ հարցով դիմել դիտորդական կազմակերպություններին։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է նաև կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ, ով նշեց, որ իրենց մոնիթորինգի տվյալներով՝ քարոզարշավի ընթացքում արձանագրված ընտրախախտումների զգալի մասը վերաբերում է հենց վարչական ռեսուրսի կիրառմանը։

«Մենք մոնիթորինգ ենք անում և տեսանք, որ այս ընտրապայքարի ժամանակ ամենաշատ ընտրախախտումները վերաբերում են վարչական ռեսուրսի օգտագործմանը։ Շուրջ 90 տոկոսը վերաբերում է հենց դրան։ Ո՞վ կարող է վարչական ռեսուրս օգտագործել՝ նա, ով իշխանություն ունի, իսկ այս պարագայում դա «Քաղաքացիական պայմանագիրն» է»,- ասաց Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ Դավթաշենում արձանագրված դեպքը միակը չէ։

«Երեկ Սպիտակում նույնպիսի դեպք էր նկարվել, երբ քաղաքապետարանի աշխատակիցներն էին ներգրավված քարոզարշավում։ Նույնը Երևանի տարբեր վարչական շրջաններում է արձանագրվել։ Սա համակարգային բնույթ է կրում, և համայնքային աշխատողները որպես աշխատուժ օգտագործվում են քարոզարշավ կազմակերպելու համար»,- նշեց նա։

Մխիթարյանի խոսքով՝ տարբեր դիտորդական կազմակերպություններ արդեն հաղորդումներ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

«Եթե դիմումները շատ լինեն, ԿԸՀ-ն ստիպված կլինի արձագանքել։ Մի կողմից պետք է լինի քաղաքացիական հասարակության ճնշումը, մյուս կողմից՝ իրավական գործընթաց։ Եթե խախտումները համակարգային և տարածված բնույթ կրեն, տեսականորեն հնարավոր է հասնել նաև նրան, որ որևէ քաղաքական ուժ դուրս բերվի ընտրապայքարից»,- եզրափակեց Ատոմ Մխիթարյանը։



Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»