Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 2 շաբաթ առաջ - 18:06 20-05-2026

ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է. դեսպանություն

ԱՄՆ ներգաղթային օրենքը ներգաղթային վիզայի բոլոր դիմողներից պահանջում է անցնել բժշկական զննում՝ հանրային առողջության պահպանման, ինչպես նաև Ներգաղթի և քաղաքացիության մասին օրենքի պահանջները կատարելու համար։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

«Բուժզննումը միտված է հայտնաբերելու հանրային առողջության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունները՝ ԱՄՆ-ում դրանց տարածումը կանխելու նպատակով։ Այն հաստատում է, որ դիմողները ստացել են անհրաժեշտ պատվաստումները՝ պաշտպանելով թե՛ դիմողին, թե՛ ԱՄՆ բնակչությանը»,- ասվում է հաղորդագրությունում։