Ներքին 3 ամիս առաջ - 16:54 20-05-2026

Պետք է մեկը լինի, որ ասի՝ «թագավորը մերկ է»․ «Բոլորին դեմ եմ»-ը «մուկ տշելու» ակցիա իրականացրեց

Մերի Հակոբյան

Լրագրող

«Բոլորին դեմ եմ» կուսակցության ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենց քաղաքական ուժի նպատակը գործող քաղաքական համակարգի փոփոխությունն է՝ պնդելով, որ ներկայիս խորհրդարանը լիարժեք չի արտացոլում հասարակության տարբեր խմբերի տեսակետները։

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ իրենց ուժը ստեղծվել է իշխանության և ընդդիմության նկատմամբ հանրային դժգոհությունը քաղաքական դաշտ բերելու համար։

«Մեկը պետք է ասի, որ թագավորը մերկ է։ Այս կանոններով մարդիկ կեղեքվում են, իսկ իշխանությունն ու ընդդիմությունը պարգևավճարներ են ստանում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ կուսակցությունն առաջարկում է «100-օրյա ծրագիր», որի շրջանակում նախատեսվում է իրականացնել երեք հիմնական փոփոխություն՝ վերադարձնել «բոլորին դեմ» ընտրության տարբերակը, ընտրական շեմը նվազեցնել մինչև 1 տոկոս և վերացնել կայուն մեծամասնության մեխանիզմը։

Կուսակցության ներկայացուցիչը պնդել է, որ գործող ընտրական համակարգը նպաստում է խոշոր քաղաքական ուժերին և խոչընդոտում փոքր ուժերի մուտքը խորհրդարան։

«Վարչական և ֆինանսական ռեսուրսները մի քանի ուժերի ձեռքում են, ինչի պատճառով նոր ուժերը դժվարությամբ են լսելի դառնում»,- նշել է նա։

Անդրադառնալով իրենց իրականացրած ակցիաներին՝ նա մերժել է այն գնահատականները, թե դրանք անլուրջ են՝ ընդգծելով, որ դրանք քաղաքական իրականության խորհրդանշական դրսևորումներ են։ «Եթե տարիներով նույն քաղաքական պրոցեսներն են կրկնվում, մենք դա ցույց ենք տալիս խորհրդանշական ակցիաներով»,- ասել է նա։

Նա նաև անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծին՝ քննադատելով ընտանիքի անդամի հետ կապված հրապարակված տեսանյութերում երևացող վերաբերմունքը։

«Կնոջ նկատմամբ նման վերաբերմունքը նորմալ չէ»,- նշել է կուսակցության ներկայացուցիչը։

Միաժամանակ, նա հայտարարել է, որ խորհրդարան անցնելու դեպքում իրենց ուժը չի պատրաստվում երկարաժամկետ պահպանել մանդատները և պատրաստ է գործել նախապես մշակված մեխանիզմով։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում