copy image url
Ներքին Միտք 3 ամիս առաջ - 23:13 19-05-2026

Ով քվեարկում է Փաշինյանի օգտին, քվեարկում է Հայաստանը Արևմտյան Ադրբեջան դարձնելու օգտին

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.

Նիկոլ Փաշինյանը հանձնելիք հողերի մասին քաղաքացու հարցին ի պատասխան Բարխուդարլի, Խեյրիմլի ասելով՝ անոնս արեց 4 նախկին անկլավների հանձնումը Ադրբեջանին։ Հիմա նա հայտարարել է․ «Էստեղ եղել են պետություններ, բայց ՝ ոչ հայկական, նախկինում Հայաստանում երբեք 90 տոկոս հայ չի եղել»։

Նրա ասածը «նիկոլերենից» թարգմանեմ, Փաշինյանն ասում է, որ իր իշխանության վերընտրվելու դեպքում 300 հազար ադրբեջանցիներ «վերադառնալու են Արևմտյան Ադրբեջան», ոնց որ նախկինում Հայաստանում 90 տոկոս հայ չի եղել, ադրբեջանցիների գալով էլ այստեղ 90 տոկոս հայ չի լինի։

Ասել եմ ու նորից եմ ասում, ով քվեարկում է Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ի օգտին, քվեարկում է Իլհամ Ալիևի օգտին, Հայաստանը Արևմտյան Ադրբեջան դարձնելու օգտին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում