copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 14:38 19-05-2026

Հերթական «առաջին անգամը». երևի որոշել են, որ եթե իրենք առաջին անգամ են դա անում, ուրեմն իրենցից առաջ ոչ ոք դա չի արել. Ավետիք Քերոբյան

«ՀայաՔվե»-ի անդամ Ավետիք Քերոբյանը գրել է.

Հերթական «առաջին անգամը»:

ՏՀՏ գործատուների միությունը ԲՏ նախարարի աջակցությամբ կազմակերպում է ցուցահանդես և ֆորում` ռազմարդյունաբերական, նորարարական և գիտական նվաճումներ ներկայացնելու նպատակով։ Երևի որոշել են, որ եթե իրենք առաջին անգամ են դա անում, ուրեմն իրենցից առաջ ոչ ոք դա չի արել։

«Լավին լավն ասողներին» հիշեցնեմ, որ առաջին ԱրմՀայԹեքը անցկացվել է 2016-ին, երկրորդը` 2018-ին, իսկ երրորդ և առայժմ վերջինը` 2022-ին, երկրորդին մասնակցում էին տասից ավել արտասահմանյան ընկերություններ։

Դե իսկ ԴիջիԹեքը արդեն 20+ տարեկան է, Գիտության օրերն էլ այս տարի երրորդ անգամ են անցկացվելու։

Հա, ասեմ` ես անպայման գնալու եմ, դուք էլ գնացեք, միայն հիշեք, որ առաջին անգամ չի»։

Հիշեցնենք, որ այսօր Ավետիք Քերոբյանն անդրադարձել էր նաև Հայաստանից «առաջին անգամ» զենք արտահանելուն, և նշել, որ առաջին անգամ դա եղել է 10 տարի առաջ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում