Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 2 շաբաթ առաջ - 18:30 18-05-2026

Հոգեպես առողջ լինելը քիչ է․ երկրի ղեկավարը բարոյապես էլ պետք է հասուն լինի․ Նալչաջյան

Մերի Հակոբյան

Լրագրող

Քաղաքական գործիչների հոգեկան առողջության և բարոյահոգեբանական հատկանիշների թեման հերթական անգամ քննարկումների առարկա է դարձել այն բանից հետո, երբ ՀՀ 2-րդ նախագահ և «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե երկրի ղեկավարի թեկնածուն պետք է հոգեկան առողջության մասին տեղեկանք ներկայացնի, որ «պետության ղեկին այլևս գժեր չունենանք»։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ՝ փորձելով հասկանալ՝ արդյոք երկրի ղեկավարի դեպքում հոգեկան առողջության ստուգումը պե՞տք է պարտադիր պայման լինի, և ի՞նչ դիտարկումներ կան գործող իշխանությունների վարքագծի վերաբերյալ։

Նալչաջյանի խոսքով՝ ղեկավարի հոգեկան առողջության հարցը նոր չէ և հատկապես ակտիվորեն քննարկվում է դեռևս 2008 թվականից։

«Իհարկե, երկրի ղեկավարի թեկնածուն պետք է առողջ լինի, այդ թվում՝ հոգեպես, և թերևս առաջին հերթին՝ հոգեպես։ Բայց երբ խոսում ենք գործող իշխանության ղեկավարի մասին, ես բազմիցս ասել եմ՝ այստեղ խնդիրը ոչ այնքան հոգեկան առողջության, որքան բարոյական դաշտում է»,- նշեց հոգեբանը, ապա հավելեց.- «Մարդը ֆիզիկական, մտավոր, էմոցիոնալ զարգացման հետ մեկտեղ անցնում է նաև բարոյական հասունացման ճանապարհ։ Ձևավորվում են ամոթի զգացումը, մեղքի զգացումը, խղճի խայթը, դիմացինի ցավը հասկանալու ունակությունը։ Երբ այս ամենը բացակայում է, մենք գործ ունենք բարոյական զարգացման լուրջ խնդիր ունեցող անձի հետ»,- ասաց Նալչաջյանը։

Հոգեբանը շեշտեց, որ, իր մասնագիտական գնահատմամբ, խոսքը հոգեկան հիվանդության մասին չէ։

«Ես չեմ կարծում, որ այստեղ գործ ունենք հալյուցինացիաների, զառանցանքների կամ հոգեկան ծանր խանգարումների հետ։ Պրակտիկորեն առողջ մարդը հասկանում է իր շահը, իր օգուտը, սառը դատում է։ Խնդիրը բարոյականության դաշտում է՝ ստելու, պատասխանատվությունից խուսափելու, ցավ պատճառելու ու դրա համար մեղքի զգացում չունենալու հարցում»,- ասաց նա։

Նալչաջյանի խոսքով՝ բարձր պետական պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում պետք է գնահատվեն ոչ միայն մասնագիտական կամ ֆիզիկական, այլև բարոյահոգեբանական հատկանիշները։

«Եթե մտավոր հետամնաց մարդը ղեկավարի պետություն՝ աղետ կլինի։ Նույնը վերաբերում է բարոյապես չձևավորված մարդուն։ Երկրի ղեկավարի թեկնածուին պետք է գնահատել բոլոր տեսանկյուններից, որովհետև արդեն մեկ անգամ ծանր փորձություն անցել ենք, երկրորդ անգամ նույն սխալը թույլ տալ չի կարելի»,- ընդգծեց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Փաշինյանի այս վարքագիծը հետագայում պատասխանատվությունից խուսափելու փորձ է, հոգեբանը պատասխանեց, որ նման հավանականություն չի բացառում։

«Հնարավոր է, հատկապես երբ մարդը զգում է, որ իր դիրքերը թուլանում են, սկսի այնպիսի վարքագիծ դրսևորել, որ հետո փորձեն արդարացնել՝ ասելով՝ «հիվանդ մարդ է, ինչ անի»։ Բայց ես չեմ կարծում, որ այստեղ խոսքը պատասխանատվությունը բացառող հոգեկան վիճակի մասին է»,- նշեց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հրապարակային պահվածքին, մասնավորապես՝ լրագրողների և կանանց հասցեին հնչեցրած կոշտ արտահայտություններին ու սպառնալիքներին, Նալչաջյանը նկատեց, որ նման վարքագիծը կարող է պայմանավորված լինել վախի մթնոլորտ ձևավորելու փորձով։

«Ես այսօրվա բոլոր արտահայտություններին ծանոթ չեմ, բայց ընդհանուր առմամբ կարող եմ ասել՝ նման վարքագիծը կարող է կապված լինել վախ տարածելու հետ։ Երբ իշխանությունը փորձում է պահպանել իրեն, հաճախ օգտագործվում է սպառնալիքի լեզուն՝ մարդկանց վախեցնելու և վերահսկելու նպատակով»,- ասաց նա։

Հոգեբանի խոսքով՝ նման վարքագիծ ունեցող մարդիկ հաճախ չեն դառնում հուսալի գործընկերներ նույնիսկ անձնական հարաբերություններում։

«Այդպիսի մարդկանց կողքին հայտնվելը մեծ դժբախտություն է համարվում, որովհետև նրանք հուսալի չեն. կարող են դավաճանել, թիկունքից հարվածել։ Իսկ եթե նման մարդը հայտնվում է երկրի ղեկին, ապա այդ երկրի ճակատագիրը, ցավոք, կանխատեսելի է դառնում»,- եզրափակեց Կարինե Նալչաջյանը։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան