Նիկոլ Փաշինյանն Ապարանում ասել է` մենք ապրում ենք այն ապագայում, որի մասին երազել ենք։ Քարոզարշավի ընթացքում հանդիպելով քաղաքացիների հետ՝ նա հայտարարել է, որ սա է ապագան, որի մասին խոսում էին 2021 թվին։ Նա շեշտում է, որ իրենց խոստացած ապագան արդեն իրականություն է դառնում կոնկրետ ծրագրերի միջոցով։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ մենք այսօր ապրում ենք այն ապագայում, որի մասին երազել ենք»։
Հարցվածների մի մասը նշեց, որ սա այն ապագան չէ, որի մասին իրենք երազել են, որոշներն էլ ասացին, որ համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի հետ։ «Ոչ, տեսնում ենք ամեն ինչ։ Պարզ չի՞ քանի՞ տարի ա, բավական չի էդքանը։ Իրա ոչ մի բանը դուրս չի գալիս»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ իրենք նման ապագա չեն ցանկացել։ «Միանշանակ ոչ։ Մենք սենց ապագա չենք ուզել, մենք մեր երկիրն ենք ուզում, մեր խաղաղությունն ենք ուզում ու չվախենանք, որ մեր երեխաներին կտանեն հենց այնպես մատաղ կանեն ուրիշներին։ Ես մեր հին երկիրն եմ ուզում, իրա խաղաղությունը թող պահի իրանց տան համար, մեր խաղաղությունն ենք ուզում»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկն էլ շեշտեց․ «Էդ ինքն ա՞ տենց բան ասել, կարգին խելացի մարդ ա, գաղափար չունեինք։ Ինչ ապագա, դա ինչ բան ա, երկրի մաման լացացրել ա, հիմա էլ ապագայի մաման ա լացացնում։ Ի՞նչ ա փոխվելու, սոված մարդը երբեք չի կշտանա»։
«Փաշինյանի հետ ոչ մի հարցում էլ համաձայն չեմ։ Նրա ասած ոչ մի խոսքին ո՛չ կարելի ա հավատալ, ո՛չ էլ լուրջ բան ասում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսսանյութում․
Արփինե Նավասարդյան