Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 3 շաբաթ առաջ - 20:43 14-05-2026

Անչափահասներին դասի ժամին քարոզարշավի տանողները պետք է պատժվեն․ ԿԳՄՍՆ-ն դեռ քննում է

Մերի Հակոբյան

Լրագրող

ՔՊ կուսակցության քարոզարշավի ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ Արագածոտնի մարզում, դասի ժամին, աշակերտներն ու ուսուցիչները մասնակցել են նախընտրական միջոցառման։

Oragir.News-ի հետ զրույցում իրավաբան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ անչափահասների ներգրավումը քաղաքական քարոզչության մեջ կարող է դիտվել որպես խախտում, իսկ վարչական ռեսուրսի կիրառումը ենթակա է պատասխանատվության։

«Ընդհանուր առմամբ դա խախտում է, անչափահասների ներգրավումը և վարչական ռեսուրսի օգտագործումը ենթադրում են որոշակի սանկցիաներ, բայց կոնկրետ գնահատական տալ դժվար է առանց օրենսգրքի մանրամասների»,- ասաց նա։

Մելիքյանը հավելեց, որ խնդիրը պետք է դիտարկել օրենքի ընդհանուր շրջանակում՝ ընդգծելով, որ նման դեպքերը կարող են պահանջել իրավական գնահատական։

Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ ԿԳՄՍՆ հայտարարում է դպրոցում քարոզարշավ անելու արգելքի վերաբերյալ, բայց հենց իշխող կուսակցությունն է խախտում այս կարգը։

«Ենթադրվում է, որ իրենց հայտարարությունները վերաբերում են բոլորին, բացի իրենց ղեկավարներից, ինչը ուղղակի, զրոյացնում է իրենց հայտարարությունները»,- կարծիք հայտնեց Ռուբեն Մելիքյանը:

Oragir.News-ին չհաջողվեց թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ԿԳՄՍ նախարարությունից։ ԿԳՄՍՆ-ից հրաժարվեցին պատասխանել, նշելով որ կարող ենք արդեն իսկ տարածված հայտարարությունից օգտվել:

Իսկ ըստ հայտարարության մայիսի 13-ին նման դեպք է արձանագրվել Ապարանում, որտեղ Արագած և Քուչակ գյուղերի դպրոցների մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քաղաքական քարոզարշավի։

ԿԳՄՍՆ-ն հայտարարել է, որ կնախաձեռնի քննություն՝ պարզելու դեպքի հանգամանքները և օրենքով սահմանված հետևանքներ կիրառելու նպատակով։ Միաժամանակ բոլոր ահազանգերը փոխանցվում են նաև իրավապահ մարմիններին։

Նախարարությունը վերահաստատել է, որ ուսումնական հաստատությունները պետք է մնան ապաքաղաքական և զերծ լինեն քաղաքական գործընթացներից։

Հիշեցնենք, 2026 թվականի մայիսի 13-ին ՀՀ վարչապետի մասնակցությամբ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ապարան համայնքում «Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրել է վարչական ռեսուրսի չարաշահման, հանրակրթական ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության արգելքի խախտման և քարոզչությանը անչափահասների ներգրավման դեպքեր։


Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ

Ձեզ գուցե հետաքրքրի