copy image url
Ներքին Խոսք 3 շաբաթ առաջ - 22:36 13-05-2026

Առևտրի սահմանափակումների վերացումն առավելապես Թուրքիային է ձեռնտու. տնտեսագետ

Մերի Հակոբյան

Լրագրող

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հայտարարությունը՝ Հայաստանի հետ երկկողմ առևտրի սահմանափակումների հնարավոր վերացման վերաբերյալ, առավելապես ձեռնտու է Թուրքիային։

Այս տեսակետը Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների հնարավոր զարգացմանը։

Տնտեսագետի գնահատմամբ՝ սահմանափակումների վերացման դեպքում առաջին հերթին կընդլայնվի թուրքական ապրանքների սպառման շուկան, մինչդեռ հայկական արտադրանքը ներկայում բավարար մրցունակություն չունի թուրքական շուկա մուտք գործելու համար։

«Առավելություններ պարունակում է Թուրքիայի համար, քանի որ ընդլայնվում է թուրքական ապրանքների սպառողական շուկան։ Հայկական ապրանքները, ցավոք սրտի, այս պահին բավարար մրցունակություն չունեն արտահանվելու Թուրքիա՝ բացառությամբ որոշ հումքի և կիսաֆաբրիկատների»,- ասաց Մանասերյանը։

Նրա խոսքով՝ հատկապես խոցելի կարող է հայտնվել Հայաստանի գյուղատնտեսական ոլորտը։ Տնտեսագետը զգուշացնում է, որ թուրքական ապրանքների մուտքը կարող է լուրջ հարված հասցնել հայ գյուղացուն և տեղական արտադրողներին։

«Գյուղատնտեսության առումով մեզ սպասում է բավական ծանր իրավիճակ։ Թուրքական ապրանքների էքսպանսիան շատ հստակ կանխատեսելի է, և դրա հետևանքով հայկական գյուղացիական տնտեսությունները կարող են հայտնվել ծանր դրության մեջ։ Թուրքական ապրանքները տարիներ շարունակ ողողել են եվրոպական շուկաները, և անգամ սուբսիդավորվող եվրոպական գյուղմթերքները դժվարությամբ են մրցակցում դրանց հետ։ Հայաստանը շատ ավելի խոցելի վիճակում է»,- նշեց տնտեսագետը։

Մանասերյանը նաև քննադատեց տնտեսական ոլորտի պատասխանատուներին՝ նշելով, որ մինչ օրս բացակայում են Թուրքիայի հետ առևտրի հնարավոր ռիսկերի և օգուտների հաշվարկները։

«Տարիներ շարունակ պահանջում եմ, որ համապատասխան կառույցները հաշվարկներ ներկայացնեն՝ ի՞նչ կարող է շահել կամ կորցնել Հայաստանը։ Բայց ո՛չ դրական, ո՛չ բացասական սցենարների գնահատականներ չեն ներկայացվել, մինչդեռ դրա համար պատասխանատու մարդիկ աշխատավարձ և հավելավճարներ են ստանում»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին՝ կարո՞ղ է արդյոք սահմանների բացման դեպքում, օրինակ, Գյումրին վերածվել Բաթումիի նման տնտեսական ու զբոսաշրջային կենտրոնի, տնտեսագետը նման համեմատությունը տեղին չհամարեց։

«Բաթումին ծովային քաղաք է, ունի այլ գրավչություն, զբոսաշրջային և ներդրումային հնարավորություններ։ Նման համեմատություններ տանելը ճիշտ չէ, հատկապես երբ Վրաստանը հստակ տնտեսական քաղաքականություն ունի, իսկ Հայաստանի Հանրապետությունը, ցավոք, հաճախ չունի հստակ տնտեսական ռազմավարություն»,- եզրափակեց Թաթուլ Մանասերյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտարարել էր, որ Հայաստանի հետ երկկողմ առևտրի սահմանափակումները կարող են վերացվել՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում։ Այսպիսով՝ Թուրքիայից Հայաստան ներկրվող ապրանքների փաստաթղթերում կարող է նշվել առաքման երկիրը՝ «Հայաստան»։ Մինչ այս փոփոխությունը նշվում էր այն երկրի անունը, որտեղով աանցնելով՝ Հայաստան էր գալիս թուրքական ապրանքը։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ