copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 22:54 13-05-2026

Իրավունք ունեմ նրա հետ նույն կինոյում չլինել. Մհեր Մկրտչյանը խզում է կապերը Ռաֆայել Երանոսյանի հետ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը խիստ քննադատությամբ է հանդես եկել դերասան Ռաֆայել Երանոսյանի հասցեին, ով վերջերս մասնակցել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին և բուկլետներ բաժանել Լենուղի գյուղում։

Ռեժիսորը, ով բազմիցս համագործակցել է դերասանի հետ, հասկացրել է, որ այլևս չի ցանկանում որևէ առնչություն ունենալ նրա հետ։

Մհեր Մկրտչյանն իր գրառման մեջ անդրադարձել է նաև հանրության այն հատվածին, որը լռում է Երանոսյանի քայլի վերաբերյալ՝ միայն այն պատճառով, որ նրան համարում են «յուրային»։

«Լռել նշանակում է ընտրովի մոտեցում ունենալ՝ «սվոյ» ա՝ լռել, «սվոյ» չի՝ քլնգել։ Երբ ինձ փողոցում հանդիպեք, Ռաֆոյից չխոսեք... Իմ արժեքներն ավելի հասարակ ու պարզ են»,- գրել է ռեժիսորը։

Մկրտչյանը շեշտել է, որ թեև չի միջամտում դերասանի անձնական կյանքին, սակայն սկզբունքային որոշում է կայացրել այլևս չաշխատել նրա հետ. «Ես ունեմ իրավունք չլինել նրա հետ նույն միջավայրում, նույն շրջապատում, նույն կինոյում... Գոնե ի հարգանք այն տղաների, որոնք Արցախում կյանք են տվել»։

Ռեժիսորը նաև հիշեցրել է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող արշավների և այլ արժեքային բախումների մասին՝ նշելով, որ 2026 թվականի մայիսին այս ամենի մասին երկար խոսելն այլևս իմաստ չունի։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում