Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 շաբաթ առաջ - 10:25 13-05-2026

Մեր խնդիրները մի օր լուծվելու են միջազգային իրավունքի ճանապարհով, կհանդիպենք դատարանում․ Թաթոյանը՝ Ալիևին

Քանի որ մեր ներկայիս ղեկավարի մեջ այլևս տղամարդկություն չի մնացել, ես՝ որպես այս ընտրություններում Հայաստանի վարչապետի թեկնածու, կպատասխանեմ մեր երկրի անունից։

Այս մասին իր հրապարակած տեսանյութում ասում է «Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյան՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, որ հայերի ատելության պատճառներն ադրբեջանցիների նկատմամբ պետք է ուսումնասիրեն հոգեբույժները, հոգեբաններն ու բժիշկները։

«Պարոն Ալիև, թույլ տվեք հարցնել՝ ո՞ւմ պետք է ուսումնասիրեն հոգեբույժները, հոգեբաններն ու բժիշկները՝ այն երկրի՞ն, որի ազգային հերոսը կացնահար մարդասպան է, թե՞ հայերին։ Կամ այն երկրի՞ն, որը ավելի շատ կրոնական և մշակութային հուշարձաններ է ոչնչացրել, քան ISIS-ը, թե՞ հայերին։

Ավելին, Ձեր ելույթում Դուք մեր երկիրն ու ղեկավարներին մեղադրեցիք Ձեր ժողովրդի դեմ ամենատարբեր հանցագործությունների մեջ։

Առաջ շարժվելով և խաղաղության ոգով՝ եկեք պայմանավորվենք․ Դուք մեր դեմ մեղադրանքները ներկայացրեք Միջազգային քրեական դատարան, իսկ մենք էլ Ձեր երկրի դեմ հայցեր կներկայացնենք 2022 թվականին Հայաստանի տարածքում Ձեր բանակի գործած ռազմական հանցագործությունների և 2023 թվականին Արցախի էթնիկ զտման համար։

Մեր խնդիրները մի օր լուծվելու են, բայց լուծվելու են միջազգային իրավունքի ճանապարհով:

Այնպես որ կհանդիպենք դատարանում»,- ասված է Արման Թաթոյանի հրապարակած տեսանյութում։

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների արդյունքները․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար