Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 17:17 12-05-2026

Կվերադառնայի 1994-ի մայիսի 28. Շուշան Պետրոսյանը՝ հաղթանակած տարիների մասին

«Հայացք դրսից» հաղորդման շրջանակներում սիրված երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանն անկեղծ զրույց է ունեցել, որի ընթացքում անդրադարձել է իր կյանքի ամենահիշարժան ու թանկ պահերին։

Oragir News-ը հետևել է զրույցին և առանձնացրել երգչուհու խոստովանությունը ժամանակի ու հաղթանակի խորհրդի մասին։ Հարցին, թե ժամանակի մեքենա ունենալու դեպքում ո՞ր կետ կվերադառնար՝ անցյա՞լ, թե՞ ապագա, երգչուհին առանց վարանելու ընտրել է 1994 թվականի մայիսի 28-ը։ Դա մի շրջան էր, երբ Արցախյան առաջին պատերազմում հաստատվել էր զինադադարը, և հայ ժողովուրդը տոնում էր իր հաղթանակը։

«Ժամանակը հետ կտայի, բայց որևէ մեկին չհանդիպելու համար։ 1994 թվականի մայիսի 28-ն էր, երբ մի քանի օր առաջ հաղթանակի պայմանագիրն էր կնքվել, պատերազմը կասեցվել էր, մենք հաղթել էինք։ Այդ օրերին մենք՝ Երգի պետական թատրոնի երիտասարդ արտիստներով, երգում էինք մեր բանակի զինվորների, գեներալների ու հրամանատարների համար»,- պատմել է երգչուհին։

Շուշան Պետրոսյանը նաև հիշեցրել է մի պատմական փաստ, որը կապված է հենց այդ օրվա հետ։ Հենց 1994-ի մայիսի վերջին է որոշվել, որ հայտնի ու սիրված «Երազ իմ երկիր» ստեղծագործությունը պետք է դառնա հայկական բանակի խորհրդանշական հիմնը։

Երգչուհու այս հիշողությունները մեծ արձագանք են գտել հանրության շրջանում՝ արթնացնելով հպարտության և միասնականության այն զգացումները, որոնք բնորոշ էին 90-ականների հաղթական մայիսին։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
12:30 Հաջիևը մեղավոր չէ, որ Հայաստանում իր արած ամեն ինչի հետ հաշտ են ու պատասխան չեն տալիս. քաղաքագետ