copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 21:17 09-05-2026

Ծնունդդ շնորհավոր, իմ սեր. Աննա Հարությունյանի մաղթանքը նշանածին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի և պրոդյուսեր Աննա Հարությունյանը, ով այս շրջանում գտնվում է Միացյալ Նահանգներում, շարունակում է իր հետևորդներին տեղեկացնել կյանքի կարևոր և ուրախալի իրադարձությունների մասին։ Այս անգամ առիթը տոնական էր. դերասանուհին շնորհավորել է իր սիրելիի ծննդյան տարեդարձը։

Աննան սոցցանցերի իր էջերում հրապարակել է նոր լուսանկար՝ նշանածի մասնակցությամբ, որին կից կատարել է կարճ, բայց սիրառատ գրառում. «Ծնունդդ շնորհավոր, իմ սեր»։

Հիշեցնենք, որ դերասանուհու անձնական կյանքում կտրուկ փոփոխություններ տեղի ունեցան սույն թվականի մարտի 29-ին։ Այդ օրը Աննան հայտնեց նշանադրության մասին՝ հրապարակելով մատանու լուսանկարն ու տեղեկացնելով, որ ստացել է ամուսնության առաջարկություն։

Այժմ զույգը վայելում է իրենց համատեղ առօրյան ԱՄՆ-ում, իսկ դերասանուհու հետևորդները չեն դադարում շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ հղել նորաստեղծ զույգին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից