copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 10:32 09-05-2026

Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն այլևս իրողություն է, բայց այն պահանջում է նաև խնամք ու ուշադրություն․ Ալեն Սիմոնյանի ուղերձը

Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն այլևս իրողություն է, բայց այն պահանջում է նաև խնամք ու ուշադրություն: Մայիսի 9-ի կապակցությամբ իր ուղերձն է հղել Ալեն Սիմոնյանը։

«Մայիսի 9-ը հիշատակի, հարգանքի և խաղաղության խորհուրդ ունեցող օր է: Այսօր մենք հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում ֆաշիզմի դեմ պայքարում իրենց կյանքը զոհաբերածներին: Հայ ժողովուրդը նույնպես իր զգալի ավանդն ու արժանապատիվ մասնակցությունն է ունեցել այդ պայքարում. տասնյակ հազարավոր հայեր տարբեր ռազմաճակատներում և դաշնակից ուժերի կազմում կռվել են հանուն մարդկության խաղաղ ապագայի ու ազատության:

Այսօր, աշխարհաքաղաքական բարդ ու անկայուն պայմաններում, առավել քան երբևէ կարևոր է պահպանել խաղաղությունը, ամրապնդել պետականությունը և շարունակել կառուցել անվտանգ, ժողովրդավարական և կայուն Հայաստան: Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն այլևս իրողություն է, բայց այն պահանջում է նաև խնամք ու ուշադրություն:

Շնորհավորելով Հաղթանակի և խաղաղության տոնը` Հայաստանի Հանրապետությանը ցանկանում եմ խաղաղություն ու բարգավաճում, որպեսզի հետայսու պատերազմների մասին խոսենք միայն անցյալի և պատմության համատեքստում:

Փա՛ռք նահատակներին»,- գրված է ուղերձում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից