Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 18:47 08-05-2026

Վեդիում սեռական բռնության ենթարկված աղջիկների հորեղբայրը ձերբակալված է․ Մելիքյան

Վեդիում սեռական բռնության ենթարկված 15 և 17 տարեկան աղջիկների հորեղբայրը ձերբակալված է։ Ֆեյսբուքյան իր էջում այդ մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Տղամարդը Երևանի ձերբակալվածների պահման վայրում է, անցնում է երկու դրվագով։ Դրանցից մեկը վերաբերում է Վեդու բաժնի ոստիկաններից մեկին հարվածելուն, գործը Մասիս քաղաքի քննչական կոմիտեի վարույթում է։

«Հիմա հարց՝ ըստ ձեզ՝ ոստիկանության ո՞ր բաժինն է իրականացնում Թովմասի (աղջիկների հորեղբայրը, խմբ․) ուղեկցումը ՁՊՎ-ից քննչական։ Կարծում եք՝ Երևա՞նն է կամ Մասի՞սն է։ Ոչ։ Վեդին է։ Այն տղաներն են ուղեկցում, որոնց հետ նույն բաժնում ծառայող ոստիկանին հարվածելու համար է Թովմասը բռնված»,- գրում է Մելիքյանը:

Փաստաբանի կարծիքով՝ սա «համակարգային բառդակի» հետևանք է։

Ամենից շատ դիտված

21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
17:32 Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր
16:47 Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում և ավելանալու հացի մասով. քաղաքագետ
16:09 Դուք ստեղ պարեք, արևմտյան դեսպաններն ու հաջիևները՝ Շուշիում. Մանուկ Սուքիասյան