Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 21:00 08-05-2026

Նիկոլն 8 տարի առաջ վարչապետ չդառնար՝ հիմա կունենայինք ազատ, անկախ Հայաստան՝ Արցախով ու Կիրանցով․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

8 տարի առաջ այս օրը ՝ 2018 թվականի մայիսի 8-ին, Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ ընտրվեց Հայաստանի վարչապետ։ Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստում նա ընտրվեց 59 «կողմ» և 42 «դեմ» ձայներով։ Սա տեղի ունեցավ «թավշյա հեղափոխության» արդյունքում, որը սկսվել էր նույն թվականի մարտ-ապրիլ ամիսներին։ Նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին «Ելք», «Ծառուկյան» և «ՀՅԴ» խմբակցությունները, ինչպես նաև ՀՀԿ խմբակցության 13 պատգամավորներ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչպիսի՞ Հայաստան կունենայինք հիմա, եթե 8 տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանը վարչապետ չդառնար»։

Հարցվածների մի մասը նշեց, որ կունենայինք ավելի լավ Հայաստան, որոշներն էլ ասացին, որ լավ է, որ Նիկոլ Փաշինյանն է դարձել վարչապետ։

«Մի հիշեցրեք ինձ այդ օրը, չեմ ուզում հիշել։ Լավ է՝ ոչ մի րոպե չեմ մասնակցել այն ժամանակ արած ոչ մի բանի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ չդառնար, գլուխներս կախ չէինք քայլի՝ ինչպես հիմա։ «Ինչպիսին որ կայինք հզոր, ուժեղ, հայրենիքը լայն։ Ամբողջ աշխարհում բարձր ճակատով, բարձր հայացքով կքայլեինք, ոչ թե ոնց հիմայա՝ գլուխը կախ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ժողովուրդը ցանկանում էր, որ լավ լիներ, սակայն հակառակը ստացվեց։ «Ուզում էինք շատ լավ լիներ բոլորիս համար, աշխատանքի տեղ լիներ, ժողովուրդը հանգիստ ապրեր, խաղաղություն լիներ, էսքան զոհեր չունենայինք։ Շատ լավ կլիներ, ր չդառնար վարչապետ»,- ասաց նա։

«Հիմա կունենայինք ազատ, անկախ, Արցախով, Կիրանցով Հայաստան։ Էն ինչ ունեցել ենք՝ զարգացած, ամուր Հայաստան»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ