Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 18:56 08-05-2026

Ձեր ընտրությունը պարզ է. մի կողմում Ադրբեջանն է՝ Ալիևով ու իր Նիկոլով, մյուս կողմում՝ հայ ժողովուրդը,  Հայաստանն ու «Հայաստան» դաշինքը

Մենք մեր երթը սկսում ենք Հայաստանի հոգևոր մայրաքաղաքից, և դա պատահական չէ, դա իր մեջ ունի խորհուրդ, նշանակություն, քանի որ այսօր մեր ինքնությունը վտանգի տակ է, և այդ ինքնության կրողը, պաշտպանողը՝ Հայ Առաքելական եկեղեցին, վտանգված է և թիրախի տակ, այսօր Հայաստանի տարածքային անվտանգությունը վտանգված է:

Այս մասին «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Ձեր ընտրությունը պարզ է, մի կողմում կանգնած են հայրենիքի դավաճանները, մյուս կողմում՝ ազգային, պետական գործիչները, մի կողմում կանգնած են Արցախ հանձնածները, թուրքի առաջ ծնկի եկածները, մի կողմում՝ Արցախ ազատագրածները, մի կողմում այլասերված բարքերն են, մյուս կողմում՝ ազգային արժեքները և ավանդույթները, մի կողմում՝ պատերազմը և պարտությունը, իսկ մյուս կողմում՝ հաղթանակ և խաղաղություն բերողները, մի կողմում Ադրբեջանն է՝ Ալիևով ու իր Նիկոլով, մյուս կողմում՝ հայ ժողովուրդն է, Հայաստանը և «Հայաստան» դաշինքը»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ այսօր «Հայաստան» դաշինքը իր նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Էջմիածնում կազմակերպված մեծ հանրահավաքով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում