Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 4 շաբաթ առաջ - 22:57 05-05-2026

Եվրոպան օգտագործում է Փաշինյանին, նա՝ օգտվում. Լիլիթ Գալստյան

Մերի Հակոբյան

Լրագրող

Oragir.News-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը՝ «երբ թվում էր, թե Հայաստանը չունի հույս և հենարան, մենք զգացինք և շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը»։

Գալստյանի խոսքով՝ որևէ արտաքին ուժ չի կարող պարտադրել որոշումներ, եթե տվյալ պետության ղեկավարությունը չունի համապատասխան համաձայնություն։

«Ես այն համոզումն ունեմ, որ որևէ երկրի, աշխարհաքաղաքական կենտրոնի ձեռքը զգալուց առաջ նախ դու որպես պետություն պիտի ճշտես քո ազգային և պետական շահը և բավարար կամք ունենաս դրանք հետապնդելու համար։ Հոկտեմբերի 6-ին Պրահայում ոչ մի ձեռք և կենտրոն չէր կարող պարտադրել Փաշինյանին ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախն էլ՝ նրա կազմում, եթե ինքը՝ Փաշինյանը, հաշտ չլիներ դրա հետ և իր ձեռքով չստորագրեր»,- նշել է նա։

Պատգամավորը հավելել է, որ որևէ երկրի առաջնորդ, այդ թվում՝ Էմանուել Մակրոնը, չի կարող ավելի «հայամետ» լինել, քան Հայաստանի իշխանությունները։

Նրա գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը պայմանավորված է ինչպես կառավարության քաղաքականությամբ, այնպես էլ արտաքին գործոններով։

«Մի կողմից Փաշինյանի դիվանագիտական իմպոտենտությունը, մյուս կողմից՝ աշխարհաքաղաքական շահերը հանգեցրին Արցախի հայաթափմանը։ Ֆրանսիան Մակրոնի դեմքով աղեկտուր, զգացական հայտարարություններ արեց, որից այն կողմ չանցավ։ Արցախի ցեղասպանության մեջ հանցակից է ողջ Եվրոպան, որի աչքի առջև չկանխվեց ցեղասպանությունը»,- ասել է Գալստյանը։

Անդրադառնալով Փաշինյանի հիշատակած «Մակրոնի ձեռքին»՝ պատգամավորը նշել է, որ այն այսօր այլ նշանակություն ունի վարչապետի համար։

«Հիմա Մակրոնի ձեռքը Փաշինյանի համար այլ նշանակություն ունի։ Փաշինյանն անպայմանորեն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը նախընտրական նպատակների համար է օգտագործում։ Երկկողմանի գործարք է․ Եվրոպան էլ նրան օգտագործում է իր աշխարհաքաղաքական նպատակների և հատկապես տարածաշրջանում ռուսական գործոնը չեզոքացնելու համար»,– ընդգծել է նա։

Գալստյանի խոսքով՝ այս գործընթացները կարող են լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի համար։

«Թե այս ամենն ինչ ճակատագրական և գոյաբանական հետևանքներ կունենա Հայաստանի համար, ակնհայտ է։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի խեղել աշխարհագրությունը, տարածաշրջանը հայտնվում է թուրքական ազդեցության գոտում՝ բոլոր հնարավոր հետևանքներով»,- նշել է նա։

Պատգամավորը նաև շեշտել է, որ Ֆրանսիայի աջակցությունը, իր գնահատմամբ, գործնական արդյունք չի տվել։

«Ֆրանսիայի, ավելի շուտ Մակրոնի կոնկրետ, գործնական աջակցությունը գերիների կամ Արցախի մշակութային ցեղասպանության համատեքստում հայտարարություններից այն կողմ չի անցնում, ինչպես Արցախի էթնիկ զտման պարագայում»,- ասել է նա։

Եզրափակելով՝ Գալստյանը նշել է, որ, իր կարծիքով, տեղի ունեցող գործընթացներն ունեն հստակ քաղաքական նպատակ. «Այս ամենը մեկ գին ունի՝ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը՝ որպես արևմտյան շահերի գործիքի»։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան