Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 21:00 05-05-2026

Թշնամի են բոլորը․ Ռուսաստանն էլ, Նիկոլն էլ․ հարցում

Ութ տարի առաջ ոչ ոք չէր գա Հայաստան, Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստին հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ութ տարի առաջ այս երկիրը բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ, Նիկոլը կազմակերպեց թավշյա հեղափոխությունը և որոշեց ապառիսկայնացնել երկիրը»,- նշեց նա։ Մակրոնի խոսքով՝ այս ամենի արդյունքում Հայաստանը շահել է։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով, մինչև Փաշինյանն էր Հայաստանը Ռուսաստանից ավելի շատ կախված, թե՞ նրա իշխանության օրոք»։

Հարցվածների մի մասը նշեց, որ մինչև Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ավելի կախված էր Ռուսաստանից, որոշներ էլ ասացին, որ հակառակը՝ նրա իշխանության օրոք է կախումն ավելի մեծացել։

«Մինչև իրան է կախված ավելի։ Էն վախտ իրար հետ էին, պատերազմից հետո լրիվ փոխվեց»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց. «Տարբերություն համարյա չկա ինձ համար։ Նույնն ամեն ինչով, ինչքան էլ փորձում են ազատվել Ռուսաստանից հնարավոր չի, առայժմ հնարավոր չի, կախվածությունը շատ մեծ ա, բայց հույս ունենք, որ մի օր կազատվենք բոլորից, ոչ միայն Ռուսաստանից»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ «Երևի թե առաջ ավելի մեծ կախում կար։ Քոչը, Սերժը պուտինի շունիկներն էին, էն ջեբի շուն որ կա, էդ ա»,- ասաց նա։

«Նիկոլի հերն էլ անիծած, Ռուսաստանի տիրոջ մերն էլ, թշնամի են բոլորը, Ռուսաստանն էլ, Նիկոլն էլ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները

Ձեզ գուցե հետաքրքրի