copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 17:37 01-05-2026

Վլադիմիր Զելենսկուն հորդորել են նվազեցնել սպասումները ԵՄ-ին երկրի ինտեգրման արագության վերաբերյալ. Financial Times

Կիպրոսում կայացած Եվրոպական միության գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հորդորել են նվազեցնել սպասումները ԵՄ-ին երկրի ինտեգրման արագության վերաբերյալ: Այս մասին գրում է РБК-ն՝ հղում անելով Financial Times-ին։

«Նա ստիպված էր լսել դառը ճշմարտությունը։ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին այնքան հեշտ չի լինի, որքան ինքն է կարծում»,- նշել է թերթի զրուցակիցներից մեկը։

Եվրոպացի դիվանագետների խոսքով՝ Ուկրաինայի՝ Եվրամիությանը ինտեգրման գործընթացը կտևի առնվազն տասը տարի և չի կարող արագացվել քաղաքական որոշմամբ։

Միևնույն ժամանակ, ուկրաինացի պաշտոնյաները ԱՄՆ-ի և Եվրամիության հետ բանակցություններում պահանջում են անդամակցության շուտափույթ հաստատում։ Նրանք պնդում են, որ ԵՄ-ին Ուկրաինան անհրաժեշտ է նույնքան ուժգին, որքան Կիևն է ցանկանում միանալ միությանը։ Եվրոպացի դիվանագետները մատնանշում են, որ նման հռետորաբանությունը միայն բարդացնում է բանակցությունները և հաշվի չի առնում գոյություն ունեցող ընթացակարգերը։

Ապրիլի վերջին Bloomberg-ը գրել էր, որ Եվրամիության առաջնորդները պայմանավորվել են առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում սկսել Ուկրաինայի՝ եվրաբլոկին անդամակցելու շուրջ բանակցությունները։ Գործակալության տեղեկություններով՝ Կիևին հասկացրել են, որ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի առաջին փուլի մեկնարկի նախապայմաններն արդեն ստեղծված են։

Այդ ժամանակ Մերցը հնարավոր էր համարել, որ Ուկրաինան կարող է կորցնել տարածքների մի մասը Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման շրջանակներում, սակայն դրա հետ մեկտեղ պետք է ստանա Եվրամիությանն անդամակցելու հեռանկար։ Նա կարծում է, որ Ուկրաինայի՝ 2027 թվականի հունվարի 1-ին ԵՄ-ին միանալն ապահովելու Զելենսկու մտադրությունը չի ստացվի, և նույնիսկ 2028 թվականի հունվարի 1-ը, նրա կարծիքով, մնում է անիրատեսական ամսաթիվ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին