Ներքին 2 ամիս առաջ - 13:25 30-04-2026

Ինչի՞ց էիք վախենում, որ Ադրբեջանի փոխվարչապետի այցը մինչև վերջ գաղտնի էիք պահում․ հարց՝ Փաշինյանին

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Եթե կոնֆիդենցիալության ինչ-որ կանոններ պահվում են հայտնի նկատառումներով, այդ թվում՝ անվտանգության, կարծում եմ, երբ մեր փոխվարչապետն է այցելել Ադրբեջան, նույն կանոնները պահվել են Ադրբեջանում, իսկ լրատվական արտահոսքերը երբեք բացառել հնարավոր չէ:

Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Oragir.News-ի այն հարցին, թե ինչու էր Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևի այցը մինչև վերջին պահը գաղտնի պահվում, ինչի՞ց էին վախենում, և արդյո՞ք երեկ Հանրապետության հրապարակում մեծ շուրջպարով ուզում էին ավելի լավ ընդունելության արժանացնել Մուստաֆաևին:

«Ադրբեջանի պարագայում չի եղել արտահոսք, Հայաստանի պարագայում եղել է, որովհետև կազմակերպվում են միջոցառումներ, այդ թվում՝ մամուլի հաղորդագրությունները թողարկելու ժամերի պայմանավորվածություններ են ձեռք բերվում և ձեր արտահայտությունը, թե գաղտնի են պահվում հանրությունից, տեղին չէ:

Կարծում եմ՝ դա շատ կարևոր ու պատմական իրադաձություն էր՝ խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ:

Անդրադառնալով հարցի երկրորդ մասին՝ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ուզում էիք կյանքը կա՞նգ առներ:

«Ինչ վերաբերում է հարցի մյուս մասին, ցանկացած օր կարելի է էդպիսի հարց տալ՝ այս օրը այս միջոցառում էր, ռեստորաններում ակտիվ էր, հարսանիք էր: Մենք կարծում ենք, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները պետք է շարունակաբար լավարկվեն ու հաստատվեն բարիդրացիական հարաբերություններ: Ձեր մնացած ասածները համարում եմ թեմայից շեղելու փորձեր:

Ձեր պատկերացմամբ՝ պետք է կյանքը կանգնե՞ր, որ մեկնաբանության տեղ չլիներ: Կարծում եմ՝ ցանկացած միջազգային հյուրի մենք պետք է հնարավորինս լավ ընդունենք», - ասաց Փաշինյանը:

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից