copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 22:42 29-04-2026

Վրաերթ՝ Գյումրի քաղաքում․ թիվ 11 դպրոցի դիմաց 40-ամյա վարորդը «Infiniti»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 15։45-ի սահմաններում Գյումրի քաղաքի «Անի» թաղամասի 11 փողոցում՝ Գյումրու թիվ 11 դպրոցի դիմաց, Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Նառա Ս․-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Գյումրի» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ապա տեղափոխել «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ նրա վիճակը գնահատվել է բավարար։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից