Ըստ էության 4 ամիս առաջ - 21:30 29-04-2026

Ըստ էության․ Վարդան Ղուկասյանին աջակցելը բացառում եմ․ Արտակ Գալստյան

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Հանրային ձայն» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանին։

Նրա հետ խոսել ենք առաջիկա ընտրություններում մասնակցության հնարավորություն չունենալու, ընդդիմադիր թեկնածուներին աջակցելու, Վարդան Ղուկասյանի ԴՕԿ կուսակցության աջակցելու հնարավորության, Տիգրան Ավինյանին անվստահություն չհայտնելու, ուղեվարձի թանկացում չկանխելու, Ալեն Սիմոնյանի հայտարության, 2021-ից ավելի շատ ձայն ստանալու ՔՊ վստահության, ՔՊ նախընտրական ծրագրում Վեհափառին հեռացնելու հարցի ներառման և մի շարք այլ հարցերի շուրջ։

Խոսելով ընդդիմադիր թեկնածուներին և ԴՕԿ կուսակցությանը հնարավոր աջակցության մասին, Գալստյանը նշեց․ «Բացառում եմ ընդհանրապես որևիցէ աջակցություն այդ կուսակցությանը: Այսպես ասեմ, այդ կուսակցության մասին կարող եմ շատ բան ասել, բայց կլռեմ զուտ մի բանի պատճառով, քանի որ ինքը գտնվում է կալանքի տակ: Ի տարբերություն իրեն, ես կալանքի տակ գտնվող մարդուն, որը որ չի կարող ինձ պատասխանել, ոչինչ չեմ պատրաստվում ասեմ: Կարծում եմ օրը կգա, բարին հետը, մարդկային կյանքը այնպես է, որ չգիտես որտեղ կգտնես, որտեղ կկորցնես»։

Անդրադառնալով հակաեկեղեցական արշավի առաջին փուլի ձախողմանը, Գակստյանը նկատեց․ «Խնդիրը Գարեգին Բ-ն չէ, խնդիրն այն է, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիրը» մուտք ունենա գանձարան»։

Նրա պնդմամբ՝ իշխանական ամբողջ մեդիան «ոռնում է», ասում է՝ «այ տեսեք Քոչարյանին ձայն են տալու», որովհետև հասկանում են, որ ՔՊ-ն չի անցնի։

Մանրամասները՝տեսանյութում․

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը