Օրակարգ 4 ամիս առաջ - 20:00 29-04-2026

Օրակարգ․ Նիկոլը խոստացել է սեպտեմբերին տարածքներ տալ․ Արա Վարդանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «Հայաստան» դաշինքի անդամ Արա Վարդանյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Արա Վարդանյանի հետ զրուցել ենք Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի՝ Հայաստան կատարած այցի, դրա հնարավոր օրակարգի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում առաջընթացի բացակայության պատճառների, սպասվող խորհրդարանական ընտրությունների, իշխանափոխության հավանականության, դրանում «Հայաստան» դաշինքի դերակատարության, ընդդիմադիր այլ դերակատարների կողմից թիրախավորվելու պատճառների, հետընտրական հնարավոր զարգացումների, հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության պատճառների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Արա Վարդանյանը շեշտում է՝ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ սեպտեմբերին տարածքներ է տալու։

«Տեսեք, թեթև վերլուծության դեպքում պետք է նաև հասկանալ, որ Նիկոլը փաստացի ասում է, որ սեպտեմբերին սպասվում է տարածքային զիջում: Այսինքն՝ եթե թարգմանենք «նիկոլերենից» հայերեն, ապա ինքն ասում է, որ «ես խոստացել եմ, որ սեպտեմբերին տալու եմ տարածք և եթե ես պարտվեմ, ու հաղթողը չտա այդ տարածքը՝ Ադրբեջանը կսկսի պատերազմ»։ Ես էլ՝ որպես ընդդիմադիր գործիչ՝ ասում եմ՝ գլուխը պատին կտա Ալիևը, եթե Հայաստանում լինի իշխանափոխություն, որ ինքը կհարձակվի Հայաստանի վրա: Դա բացառված է: Ալիևը հարձակվում է միայն այն ժամանակ, երբ որ վստահ է, որ դիմացի կողմը չի պաշտպանվելու կամ նախահարձակ չի լինելու»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ Ալիևն այն վիճակում չէ, որ հարձակվի:
«Հայաստան» դաշինքի անդամը վստահ է՝ Ռոբերտ Քոչարյանի առաջ Իլհամ Ալիևը գլուխը կախելու է։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը