Ըստ էության 4 ամիս առաջ - 21:30 28-04-2026

Ըստ էության․ Ադրբեջանի հետ իբրև խաղաղություն են շինում․ գնացեք, ինչ ուզում եք իրար հետ շինեք

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Նարե Արամյանին։

Նրա հետ խոսել ենք խորհրդարանական ընտրությունների, դրանց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի առաջնորդած «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության ցուցակով մասնակցելու, ընտրությոններից ակնկալիքների, ընդդիմության հաղթելու հնարավորության, 2021-ից ավելի շատ ձայն ստանալու ՔՊ վստահության, ընդդիմադիրների ձերբակալությունների, Հայաստանում քաղաքական հետապնդումների վրա Արևմուտքի աչք փակելու, Ադրբեջանը Հայաաստանի անվտանգության երաշխավոր լինելու Ալեն Սիմոնյանի հայտարարության, ՔՊ նախընտրական ծրագրում մինչև 2031 թվականը Վեհափառին հեռացնելու հարցը ներառելու, Աննա Հակոբյանի իրավունքների խախտման և մի շարք աայլ հարցերի շուրջ։

Խոսելով Ալեն Սիմոնյանի այն հայտարարության մասին, որ Հայաստանի անվտանգության երաշխավորն Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանինը՝ Հայաստանը, Արամյանը նկատեց․ «Շատ տարածաշրջաններում երկրները կարող են միմյանց երաշխավորներ լինել անվտանգության տեսանկյունից, բայց իրավիճակում, երբ դու չունես որևէ տեսակի հարաբերություն հաստատված այնպիսի երկրների հետ, որոնք քեզ ուղղակի հարևան են, չեմ ասում ոչ այն մարդկանց, ում հետ իբրև դու խաղաղություն ես շինում, ուղղակի որևէ կերպ տրամաբանություն չունի, գնացեք ինչ ուզում եք իրար հետ շինեք, բայց որևէ ձև դա չի կարող տարածվել մեզ վրա, որովհետև դու չունես այն նախապայմանները, որոնք հասարակություններին հենց այդ երկրներում պատրաստած կլինեն խաղաղության»։

Անդրադառնալով նոր անձնագրերի դիզայնին, Արամյանը նշեց՝ ասել հակագեղագիտական, կնշանակի չասել ոչինչ։

«Այն, ինչ ես տեսա անձնագրերի նկարներում, ասել հակագեղագիտական կնշանակի չասել ոչինչ, ասել ինչ-որ մանկապատանեկան ներկիր ինքդ գրքույկ․․․ես ուղղակի չեմ պատկերացնում»,- նշեց Արամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը