Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 18:07 28-04-2026

Միասնական հայկական աշխարհն ավելի մեծ կշիռ ունի, քան միայն Հայաստանը. Արման Աբովյան

Մերի Հակոբյան

Լրագրող

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագրի մի շարք դրույթներ՝ շեշտադրելով, որ դրանք ձևավորվել են քաղաքացիների առաջարկների հիման վրա։

Նրա խոսքով՝ ծրագրի 10 կետերը գրվել են ոչ թե «փակ կաբինետներում», այլ Հայաստանի քաղաքացիների մասնակցությամբ։

«Այդ բոլոր կետերի յուրաքանչյուր բառի ու ստորակետի հետևում կանգնած են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Մենք հատ առ հատ ուսումնասիրել ենք մարդկանց առաջարկները, վերլուծել ենք և ներառել ամենաարդյունավետ լուծումները»,- ասաց նա։

Աբովյանը հատուկ անդրադարձավ «միասնական հայկական աշխարհի» գաղափարին՝ նշելով, որ Հայաստանը և Սփյուռքը պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն։

«Եթե մենք միասնական ենք, եթե հասկանում ենք, որ աշխարհում ապրող 8-10 միլիոն հայերը մեկ ուժ են, ապա լրիվ այլ իրավիճակ է ստեղծվում։ Միասնական հայկական աշխարհը Հայաստանի Հանրապետության անվտանգության, զարգացման և տնտեսական վերելքի ռազմավարական խորությունն է»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով՝ կուսակցությունը նախատեսում է ստեղծել սփյուռքահայ երիտասարդ մասնագետների ներգրավման հատուկ հարթակ, որը կապելու է նրանց Հայաստանում իրականացվող գիտակրթական, տեխնոլոգիական, մշակութային և սոցիալական ծրագրերի հետ։

«Պետք է ձևավորվի միջազգային ցանց, որտեղ Մոսկվայից մինչև Լոս Անջելես, Բեյրութից մինչև այլ կենտրոններ ապրող հայ երիտասարդները կարողանան միավորվել մեկ նպատակի շուրջ՝ Հայաստանի Հանրապետության զարգացման»,- նշեց Աբովյանը։

Նա նաև խոսեց հայրենադարձության խթանման ծրագրերի մասին՝ նշելով, որ առաջարկվում է բնակարանային աջակցության փաթեթ երիտասարդների համար։ «Մարդիկ, որոնք կցանկանան վերադառնալ Հայաստան, պետք է տեսնեն, որ այստեղ իրենց սպասում են իրական պայմաններ՝ բնակարանաշինության արտոնյալ ծրագրեր կամ բնակվարձի փոխհատուցում»,- ասաց նա։

Աբովյանը ներկայացրեց նաև «հայկական աշխարհի պարտատոմսերի» գաղափարը՝ նշելով, որ դա կարող է միլիարդավոր դոլարների ներդրումներ բերել Հայաստան։

«Մի բան է բարեգործությունը, մեկ այլ բան՝ ներդրումը։ Մենք պետք է ստեղծենք մեխանիզմներ, որպեսզի Սփյուռքը ոչ միայն օգնի Հայաստանին, այլ նաև ներդրումներ անի երկրի տնտեսության մեջ»,- ընդգծեց նա։

Ամփոփելով՝ ԲՀԿ ներկայացուցիչը նշեց, որ միասնական հայկական աշխարհն ունի ավելի մեծ ազդեցություն միջազգային քաղաքական դաշտում, քան միայն Հայաստանի Հանրապետությունը առանձին վերցրած։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
17:19 Դու ինձ սենց էլ ես ընդունում. բլոգեր Աննա Գրիգորյանը շնորհավորել է ամուսնու ծննդյան տարեդարձը

Ձեզ գուցե հետաքրքրի