Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 1 ամիս առաջ - 19:47 28-04-2026

Ասում եմ՝ դա ամեն ինչ չէ, բայց նա իրենն է անում. Չիմաևը բացահայտել է, թե ինչի շուրջ է վիճում Ծառուկյանի հետ

UFC-ի միջինքաշային կարգի գործող չեմպիոն Խամզաթ Չիմաևը խոսել է իր ընկեր և գործընկեր թեթև քաշային կարգի դասակարգման երկորդ համար Արման Ծառուկյանի՝ շքեղ մեքենաների և ճոխության հանդեպ ունեցած սիրո մասին։

Հայտնի է, որ Ծառուկյանի հայրը հաջողակ գործարար է կառուցապատման ոլորտում, ինչն էլ հաճախ դառնում է ընկերների կատակների առիթ։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում չեչեն մարտիկը, անդրադառնալով հայ ընկերոջ ապրելակերպին, նշել է.

«Ես ասում եմ Արմանին. «Փողն ամեն ինչ չէ»: Ասում եմ՝ գնա և քեզ համար նորմալ մեքենա վերցրու։ Իսկ նա հանդիպման է գալիս Ֆերարիով կամ Լամբորջինիով։ Մենք պետք է նրան սովորեցնենք մի փոքր ավելի համեստ լինել»,- կատակել է Չիմաևը։