Ներքին 4 ամիս առաջ - 21:00 26-04-2026

Գյուղացու աշխատանքը՝ էժան, քաղաքացու սեղանը՝ թանկ

Խանութներում գյուղատնտեսական ապրանքների գները միտում չունեն իջնելու։ Խնդիրը միայն եղանակային պայմանների կամ բերքի ծավալի մեջ չէ։ Տնտեսագիտական պարզ օրենք է՝ եթե շուկայում չկա իրական մրցակցություն և վերահսկողություն, ապա նույնիսկ առաջարկի ավելացումը չի բերում գների նվազման։ Արդյունքում գյուղացին իր արտադրանքը վաճառում է ցածր գնով, իսկ քաղաքացուն այն հասնում է մի քանի անգամ բարձր գնով։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ պետք է հստակ տարբերակել՝ շուկան «վերահսկել» և շուկան «կարգավորել» նույնը չեն։ Աշխարհում ոչ ոք շուկային չի թելադրում՝ «այս գնից թանկ կամ էժան վաճառեք»։ Բայց բոլոր զարգացած երկրներում կան մեխանիզմներ՝ իրատեսական գնի հաշվարկ, պետական միջամտություն, երբ գյուղացին ստիպված է ինքնարժեքից ցածր վաճառել, և հակադարձ սահմանափակումներ, երբ գները անհիմն աճում են։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի մարտին, 2025-ի նույն ամսի համեմատ, արձանագրվել է մրգերի և բանջարեղենի գների աճ։ Մրգերը տարեկան կտրվածքով թանկացել են 5.6%-ով, իսկ ամսական՝ 3.9%-ով։ «Բանջարեղենը տարեկան աճել է 3.1%-ով, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ 5.7%-ով։

Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ գյուղմթերքը պետք է ունենա ոչ թե պարզապես ցածր, այլ իրատեսական գին, որը հաշվարկված է և արդար՝ թե՛ գյուղացու, թե՛ սպառողի համար։

Խնդիրը, հետևաբար, մնում է նույնը՝ Հայաստանում չկա հստակ, համակարգված ագրարային քաղաքականություն, որը կպաշտպանի և՛ գյուղացուն, և՛ սպառողին՝ ապահովելով արդար և իրատեսական գնագոյացում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի