Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 17:00 25-04-2026

Արմավիրում ծառերի սպանդի հեղինակը նախկին դատախազի որդին է

Երեկ՝ ապրիլի 24-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում իրականացված ծառերի սպանդի մասին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից ժամեր անց SHAMSHYAN.com-ը մի քանի ահազանգեր է ստացել Արմավիր քաղաքի բնակիչներից, ովքեր նախ իրենց զայրույթն են ուղղում Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի, Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանի հասցեներին՝ ասելով, որ նրանք շատ լավ էլ իմացել են, թե ով է ծառերի սպանդի հեղինակը, սակայն ոչինչ չեն ձեռնարկել։ Իսկ ծառերը քոքից կտրվել են նախկին դատախազի որդու՝ Արմավիրի քաղաքապետի պաշտոնի համար տարիներ առաջ պայքարի դուրս եկած Սևակ Մինասյանի կողմից, ով նույնիսկ տարիներ առաջ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել այն ժամանակվա Ներքին գործերի Արմավիրի բաժին և այդ խուլիգանության փաստով Արմավիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական գործ։ Ու հիմա Ս. Մինասյանը ծառերի սպանդն արդարացրել է՝ ասելով, թե ինքը դրա տեղը նոր ծառեր է տնկելու, իսկ տարածքն իր սեփականությունն է։

Թե ինչպես է պետական տարածքը, որը դեռ սովետական տարիներից ամբողջ Հայաստանում հայտնի էր որպես Հոկտեմբերյանի հյուրանոց, Ս. Մինասյանը կարողացել սեփականաշնորհել, անհայտ է։ Հավանաբար, ինչպես նշում էին SHAMSHYAN.com զանգահարող քաղաքացիները, այդ հարցում մեծ դեր է խաղացել դատախազ հայրը։ Ահազանգողները նշում էին, որ եթե նրա հայրը ողջ լիներ, ապա Սևակի մտքով չէր անցնի անգամ ծառի ճյուղ կտրել։ Իսկ այս օրերին Սևակն ակտիվ քարոզարշավ է իրականացնում՝ բնակիչներին կոչ անելով, որպեսզի առաջիկա ընտրություններում իրենց ձայնը տան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ու արդյոք Ռ. Քոչարյանը տեղյա՞կ է, որ իր համար քարոզարշավ իրականացնող նախկին դատախազի տղան ծառերի սպանդ է իրականացրել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
17:54 Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է
22:17 Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ Ավանեսյան
20:24 Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան