Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 14:46 25-04-2026

Այսօր խաբված քաղաքացու օրն է. Նարեկ Կարապետյան

Այսօր ապրիլի 25-ն է՝ խաբված քաղաքացու օրը։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

«Ժամանակին էլ մի ֆիլմ կար, որ գլխավոր հերոսին պատժում են նրանով, որ թույլ չեն տալիս նրան սուտ խոսել և դրանից հետո նա ում հանդիպում է, միայն ճշմարտությունն է ասում։

Պատկերացրեք՝ նույնը տեղի ունենար այսօր Հայաստանում։ Այսօրվա միջոցառման ժամանակ Հայաստանի վարչապետը դուրս գա բեմ և չկարողանա էլ խաբել։ Ի՞նչ է նա ասելու ժողովրդին։

Ասելու է՝ ժողովուրդ, ուզում եմ ձեզ ասեմ, որ ինչ խոսք եմ տալիս հիմա, տալիս եմ նրա համար, որ երրորդ ժամկետի մնամ, այն երրորդ ժամկետին, որի դեմ պայքարել ենք մենք ութ տարի առաջ։ Ասելու է՝ ժողովուրդ, ես ձեզ խոսք եմ տվել 2021-ին, իմ նախընտրական խոստումների մեջ գրել եմ, որ աղքատությունը կնվազեցնեմ երկու անգամ, բայց չեմ կարողացել, չեմ նվազեցրել, որովհետև ուրիշ բաներով էի զբաղված, անգամ երկու տոկոս։ Կասի՝ ես գիտեմ, որ 600000 մարդ աղքատության մեջ եմ պահել, ութ տարի հույս եմ տվել ու աղքատության մեջ եմ պահել, և վերջում ընդամենը 10000 դրամով թոշակ եմ բարձրացրել, մտածելով, որ ժողովուրդը ինձ կների նա, որ 600000 մարդու աղքատության մեջ եմ պահել, չնայած, որ խոսք էի տվել երկու անգամ նվազի աղքատությունը։

Կասի՝ հարևան երկրի հետ ես պայմանավորվել եմ, որ դեռ չկրակի, ես իր ամբողջ պահանջները կկատարեմ, միայն մինչև ընտրությունը չկրակի, որ աթոռս պահպանեմ։ Այդ ժամանակ համ Սահմանադրություն կփոխեմ, համ հնարավորություն կտամ, որ իրենք ադրբեջանցիներին բերեն Հայաստան բնակեցնեն։

Այսօր ապրիլի 25-ն է խաբված քաղաքացու օրը։ Հաջորդ կառավարությունն էլ պահպանելու է այս օրը և ուղղակի տոնի օրը լինելու է խաբված քաղաքացու օր, որ մենք հիշենք, որ ամեն լավ խոսացողին հնարավորություն չտանք մեր երկիրը քանդել»։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
17:54 Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է
22:17 Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ Ավանեսյան
20:24 Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան