copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 17:43 23-04-2026

Մարդ ենք, քարից չենք․ վարորդների վրա դրված նոր բեռը մեծացրել է բախումների ռիսկը

Անի Կեսոյան

Լրագրող

Հանրային տրանսպորտում լարվածությունը չի նվազում։ Վարորդները պնդում են՝ Քաղաքապետրանի կողմից դրված նոր պահանջները ոչ միայն ավելացրել են իրենց պարտականությունները, այլև՝ ուղևորների հետ վեճերն ու ծեծկռտուքները։

Oragir.News-ի հետ զրույցում վարորդներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, պատմեց, որ գրեթե ամեն օր բախվում են վեճերի։

«Չկա օր, որ վարորդները չհայտնվեն կռիվների մեջ։ Բռնության դեպքերը շատ ավելին են, քան երևում է կամ լուսաբանվում։ Փոքր երկիր է՝ բոլորս իրար ճանաչում ենք․ եղել է՝ որդուս են կանչել «հարց լուծելու», կամ գործից հետո եկել են ինձ տենալու»,- պատմեց նա։

Վարորդի խոսքով՝ իրենց աշխատանքն արդեն իսկ ծանր է՝ երկար ժամեր երթևեկություն խցանումների մեջ, խիստ ժամանակացույց, և հիմա նաև ուղևորների հետ մշտական վեճեր։

«Ամբողջ օրը լարված ենք, խցանման մեջ, պետք է ժամով հասցնենք, մի հատ էլ ամեն կանգառում մարդկանց հետ վիճե՞ս։ Մարդ ենք, քարից չենք»,- նշեց նա։

Մեր ներկայությամբ ևս արձանագրվեց նման միջադեպ․ ուղևորներից մեկը վիճում էր վարորդի հետ՝ պնդելով, որ ուղեվճար հավաքագրելը վարորդի գործը չէ։ Ի պատասխան՝ վարորդը փորձեց բացատրել, որ ունի նման հանձնարարական և պարտավոր է հետևել վճարման կարգապահությանը։

Նշենք, որ հանրության բազմաթիվ բողոքներին հակադարձելու համար «Երևան ավտոբուս» ընկերությունը տպագրել է և վարորդներին տրամադրել ավտոբուսի վարորդի պարտականությունների ուղեցույցը.

Սքրին - ուղեցույցը

Հիշեցնենք, Ապրիլի 6-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհել էր, որ վարորդները բավարար չափով ներգրավված չեն ուղեվճարների հավաքագրման գործընթացում։ Նրա խոսքով՝ այդ գործընթացից կախված են նաև վարորդների արտաժամյա վճարումները։

«Չի կարող լինել մի իրավիճակ, երբ մենք մեր բոլոր աշխատակիցներին, բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք բոլոր արտաժամյաներով, և իրենք որևէ կերպ որևէ պրոցեսին չեն մասնակցում, մասնավորապես, հավաքագրման պրոցեսին չեն աջակցում»,- նշել էր Ավինյանը։

Արդեն ապրիլի 13-ին քաղաքապետը հստակեցրել էր իր դիրքորոշումը՝ ընդգծելով, որ ուղևորների կողմից վճարելու գործընթացին հետևելը վարորդների «աշխատանքային պարտավորությունն» է։

Անի Կեսոյան

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞